ԲԼՈԳԻ ՄԱՍԻՆ


Ինչու՞ Business և ինչու՞ Armenia


Business-Armenia բլոգը հայկական բիզնեսի, հայ բիզնեսմենի, հայկական բիզնես միջավայրի և Հայաստանում բիզնես վարելու առանձնահատկությունների մասին է: Ինչպես նաև, այն լուծումների մասին, թե ինչպես հայկական բիզնեսը դարձնել ավելի մրցունակ: 

Կխոսենք խնդիրներից և հնարավորություններից, կքննարկենք տարբեր թեմաներ` կառավարում, մարքեթինգ, անձնակազմի կառավարում, ֆինանսներ, կդիտարկենք հաջողված և ձախողված բիզնես-օրինակներ: 

Արդեն ժամանակն է, որ հայկական բիզնեսը իր առկայությունը ապահովի նաև այլ երկրներում: Նախադեպեր արդեն կան: Այդ գործին նպաստում է նաև  «Բի էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի թիմը, որը արդեն 25 տարի աշխատելով Հայաստանի գործարար աշխարհի տարբեր ոլորտի ներկայացուցիչների հետ, հստակ պատկերացում ունի հայկական բիզնեսին բնորոշ հատկանիշների, սպառողի առանձնահատկությունների, հայ գործարարի մտածելակերպի ու առկա խնդիրներների վերաբերյալ. ժողովրդական լեզվով ասված` բիզնեսի «դարդ ու ցավի» մասին: 

«Բի էս Սի»-ին միշտ ձգտում է ստեղծելու դինամիկ և կարծրատիպերից զերծ բիզնես միջավայր` ոգեշնչված նորարարությամբ և անսպառ ձեռնարկատիրական ոգով: 

Հիմնվելով այս տեսլականի վրա` մենք աշխատում ենք նպաստել Հայաստանում գործարարության ոլորտի զարգացմանը` մասնագիտական դասընթացների, բիզնես գրքերի, մասնագիտական հրապարակումների, ինչպես նաև կառավարման խորհրդատվության և զարգացման ծրագրերի իրականացման միջոցով: 


Երկար տարիներ «Բի էս Սի»-ի խորհրդատուները և մասնագետները կիսվում են իրենց փորձով, գիտելիքներով, հայկական բիզնես աշխարհի վերլուծություններով և նկատառումներով Business Armenia հարթակում, որը ոչ միայն տեղեկատվության և գիտելիքի  մատուցման, այլ նաև  փորձի փոխանակման հարթակ է: 


Մեր գործունեությամբ մենք խրախուսում ենք տեսնե՛լ սահմաններից այն կողմ, հաղթահարե՛լ խոչընդոտները և հավատա՛լ հնարավորություններին, բացահայտե՛լ թաքնված ներուժը և մշտապես ձգտե՛լ գերազանցության: