January 24, 2012

SOPA-ն վերջ կտա ինտերնետում ազատ արտահայտմանը

Այս հոդվածը նրանց համար է, ովքեր դեռևս տեղյակ չեն աշխարհում կատարվող վերջին իրադարձություններին: ԱՄՆ-ն ակտիվ պայքար է սկսել այսպես կոչված ինտերնետային պիռատության դեմ:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցչական պալատի անդամ Լամար Սմիթը 12 այլ սենատորների հետ  մշակել և կառավարությանն են ներկայացրել ինտերնետային պիռատությունը կանխարգելող մի  օրինագիծ, որը կոչվում է SOPA ( Stop Online Piracy Act): Նպատակը հեղինակային իրավունքների ու ինտելեկտուալ սեփականության պաշտպանվածության ապահովումն է, սակայն  մեթոդները, որ նրանք պատրաստվում են կիրառել օրինագծի հաստատման դեպքում չափազանց դաժան են: Դրանք կխոչընդոտեն ազատ արտահայտմանն ու պարզապես կդադարեցնեն ինտերնետի գործունեությունը:

January 17, 2012

Վեբ-կայքն էլ է հաճախորդներ բերում

Պատկերացրեք մի մարդ, որն ունի բազում փայլուն գաղափարներ և  դրանցով շատերի հետ կիսվելու և նրանց օգնությամբ իրագործելու դեպքում կարող էր մեծ հաջողություններ ունենալ:

Սակայն նա շփվում է սահմանափակ քանակությամբ մարդկանց հետ, որոնց այնքան էլ չեն հետաքրքրում վերջինիս մտքերն ու գաղափարները: Այդպիսով դրանք չեն իրագործվում և գնալով մարում են:

Ճիշտ այսպիսի իրավիճակ է այն բոլոր կայքերի դեպքում, որոնք ստեղծվել են, սակայն գտնվում են այսպես ասած մեկուսացված վիճակում:  Կարևոր չէ, թե որքան հրաշալի է պատրաստված Ձեր ընկերության կայքը, ինչպիսի լավ ապրանք կամ ծառայություն եք Դուք առաջարկում, եթե այդ մասին չգիտեն Ձեր պոտենցիալ հաճախորդները:

January 12, 2012

Գովազդի երկու երեսը

Ինչո՞ւ ենք մենք գովազդում մեր ապրանքներն ու ծառայությունները:

Իհարկե, որպեսզի ապահովենք այդ ապրանքների և ծառայությունների վաճառքը:  Գովազդը ծառայում է նպատակին, եթե այն կառուցված է խելացի ձևով: 

Իսկ խելացի գովազդ մշակելու համար պետք է խորությամբ հասկանանք նրա էությունը: 

Գովազդի էությունը կայանում է նրանում, որ այն բաղկացած է երկու տարբեր մակարդակներից.