Կորպորատիվ մշակույթ
Դուք
եք ձեր ընկերության կորպորատիվ մշակույթի պահապանը: Միայն դուք եք որոշում ինչն է ընդունելի,
ինչն ոչ: Եթե ձեզ համար միևնույն է և դուք անտարբեր եբ, ապա դուք ոչնչացնում եք մշակույթը:
Միշտ
ավելի հեշտ է աշխատանքի ընդունել համախոհների, քան փորձել համոզել նրանց, ովքեր չեն
հավատում ձեր մշակույթին: Եթե դուք պատրաստվում եք վարձել լավ մասնագետի, ով չի կիսում
ձեր արժեքները, ապա հաստատ չարժե:
Դուք
ստիպված կլինեք խոսել, բղավել, հուշել, կրկնել, երգել, հիշեցնել ընկերության արժեքների
մասին: Մշակույթը մշակույթ է դառնում միայն այն ժամանակ, երբ այն շարունակաբար գտնվում
է եթերում:
Լավ
կորպորատիվ մշակույթի որևէ սահմանում գոյություն չունի: Այն չպետք է լինի ուտոպիստական,
բայց պետք է առաջացնի աշխատակիցների արձագանքը:
Ձեր
մշակույթը պաշտամունք չէ: Պետք է պահպանել միայն ընդհանուր սկզբունքները, իսկ ձևն ու
բնույթը արագ կզարգանան ընկերության աճի հետ մեկտեղ:
Իդեալական
մշակույթը հիմնված է երկու սկզբունքների վրա. ուրիշների աշխատանքի նկատմամբ հարգանք
և բաց հաղորդակցություն: