Showing posts with label business. Show all posts
Showing posts with label business. Show all posts

July 6, 2017

Ինչպե՞ս բարձրացնել շուկայի զարգացման մասնագետների կատարողականը

Աշխատանքային հայտարարությունների ցանկացած կայք բացելիս անհնար է չնկատել, որ աշխատաշուկայում ամենաշատ պահանջարկ ունեցող մասնագիտություններից մեկը շուկայի զարգացման մասնագետն է: Հաճախ միևնույն ընկերության նման հայտարարությունը կայքում մնում է բավականին երկար, ինչից կարելի է ենթադրել, որ շուկայի զարգացման լավ մասնագետ գտնելը հեշտ գործ չէ:

Իսկ ի՞նչ են պահանջում ընկերությունները շուկայի զարգացման մասնագետից:

Երբ ընկերության ղեկավարը փնտրում է շուկայի զարգացման մասնագետի, առաջին բնութագրիչը, որը մտքով անցնում է, «քթի ծակով մարդ» լինելն է: Այստեղից էլ հենց սկսվում են դժվարությունները, չէ՞ որ նման մարդկանց թիվը խիստ սահմանափակ է: Բացի դրանից, նման մարդկանց պարագայում առկա են ևս 3 խնդիրներ.

February 8, 2017

Ձեռնարկատեր լինելու մասին. 3-րդ մաս*

Ժողովներ

Ձեզ դա դուր է գալիս թե ոչ, բայց դուք պետք է ժողովներ անցկացնեք: Կարևորը դրանց արդյունավետությունն է: Գոյություն ունի ժողովի երկու տեսակ. որոշումներ կայացնելու և աշխատակիցներին տեղեկատվություն տրամադրելու համար: Առաջինի արդյունավետությունը կախված է միայն ձեզանից, երկրորդինը` թիմի պատրաստվածությունից: Հրաժարվեք կամայական տեսակի ժողովներից, եթե դուք մտադիր չեք որոշում կայացնելու, կամ եթե դուք ոչինչ չունեք ասելու միմյանց:

Եթե անպատրաստ ներկայանաք ժողովին, դուք կծախսեք ներկաներից յուրաքանչյուրի ժամանակը: Գոյություն ունի ընդհանուր սկզբունք. յուրաքանչյուր մեկ ժամանոց ժողովին պատրաստվելու համար պետք է ծախսել 30 րոպեից ոչ պակաս:

Հարկավոր չէ ներկա լինել յուրաքանչյուր ժողովին: Որպես ընկերության հիմնադիր, ձեզ մոտ հնարավոր է առաջանա նման գայթակղություն: Պատրաստ եղեք դիմադրել:

Անկեղծ հարցրեք աշխատակիցներին, արդյոք կա ձեր ներկայության կարիքը: Եթե կա, ապա խնդրեք ուղարկել օրակարգը, և հստակեցրեք, ինչ է ձեզանից պահանջվում: Եթե ոչ` հրաժարվեք:

February 1, 2017

Ձեռնարկատեր լինելու մասին. 2-րդ մաս*

Կորպորատիվ մշակույթ

Դուք եք ձեր ընկերության կորպորատիվ մշակույթի պահապանը: Միայն դուք եք որոշում ինչն է ընդունելի, ինչն ոչ: Եթե ձեզ համար միևնույն է և դուք անտարբեր եբ, ապա դուք ոչնչացնում եք մշակույթը:

Միշտ ավելի հեշտ է աշխատանքի ընդունել համախոհների, քան փորձել համոզել նրանց, ովքեր չեն հավատում ձեր մշակույթին: Եթե դուք պատրաստվում եք վարձել լավ մասնագետի, ով չի կիսում ձեր արժեքները, ապա հաստատ չարժե:

Դուք ստիպված կլինեք խոսել, բղավել, հուշել, կրկնել, երգել, հիշեցնել ընկերության արժեքների մասին: Մշակույթը մշակույթ է դառնում միայն այն ժամանակ, երբ այն շարունակաբար գտնվում է եթերում:

Լավ կորպորատիվ մշակույթի որևէ սահմանում գոյություն չունի: Այն չպետք է լինի ուտոպիստական, բայց պետք է առաջացնի աշխատակիցների արձագանքը:

Ձեր մշակույթը պաշտամունք չէ: Պետք է պահպանել միայն ընդհանուր սկզբունքները, իսկ ձևն ու բնույթը արագ կզարգանան ընկերության աճի հետ մեկտեղ:

Իդեալական մշակույթը հիմնված է երկու սկզբունքների վրա. ուրիշների աշխատանքի նկատմամբ հարգանք և բաց հաղորդակցություն: 

January 26, 2017

Ձեռնարկատեր լինելու մասին. 1-ին մաս

Google-ի նախկին աշխատակից և Hacker Earth ծառայության հիմնադիր Սաչին Գուպտայի մտքերը ձեռնարկատիրության մասին: Նա սկսնակ ձեռներեցներին տալիս է տարբեր խորհուրդներ, թե ինչպես կայացնել որոշումներ, լինել առաջնորդ, ներգրավել ներդրումներ և անցկացնել խորհրդակցություններ…

Ընդհանուր Խորհուրդներ

Ձեռնարկատիրությունը չափազանց ծանր աշխատանք է: Կարևոր չէ, դուք պատրաստվել եք լինել ձեռնարկատեր թե ոչ, կամ ստացել եք հատուկ կրթություն: Միևնույն է, դա քիչ է:

Ձեզ կթվա, որ դուք տանուլ եք տալիս բոլոր ճակատներում: Բայց դա այդպես չէ: Դուք պետք է համառ լինեք:

Անորոշությունը ձեռնարկատիրական գործունեության բնորոշիչ հատկանիշ է: Ոչ մի երաշխիք չկա, որ դուք կդիմանաք մեկ տարի, մեկ ամիս, նույնիսկ մեկ շաբաթ: Ընդունեք դա որպես իրողություն:

Ղեկավարումը դա անցում է սևագործ աշխատանքից դեպի աշխատակիցներին հանձնարարություններ տալը` ընկերության աճին զուգընթաց:

January 23, 2017

Բիզնեսմենի ֆինանսական գրագիտության կամ նրա բացակայության մասին


Քանի որ մի տեսակ եսակենտրոն ենք, հաջողությունները վերագրում ենք մեզ, իսկ ձախողումների դեպքում փնտրում ենք մեղավորներ: Նույնը բիզնեսում: Ոչ մի տարբերություն: Մի փոքր հաջողություն, 1-2 նոր հաճախորդ, մեկ հաջողված պայմանագիր ու միանգամից առաջ է գալիս բիզնեսի տիրոջ «ես»-ը:  Իսկ, երբ ձախողվում ենք, ո՞վ է մեղավոր. երկիրը, հարկայինը, հաճախորդները, աշխատողները… բոլորը, բայց ոչ բիզնեսի տերը:

Մեր բոլոր ձախողումներում, լինի անձնական, ֆինանսական, թե բիզնես, իր մեծ «ներդրումն» ունի ֆինանսական գրագիտության բացակայությունը, ավելի ճիշտ` ֆինանսական անգրագիտությունը: Սա հատկապես վերաբերվում է ՓՄՁ սեփականատերերին, քանի որ այս խումբն է, որը միայնակ «պայքարում» է մի քանի ուղղությամբ. խոշոր բիզնես, հարկային, մաքսային, բանկեր և այլ ճակատներ: Այս խմբի համար ֆինանսական գրագիտությանը տիրապետելը ունի ճակատագրական նշանակություն:

November 16, 2016

10 Ամենատարածված սխալները վաճառքի ժամանակ

Խոստովանիր, որ հաճախորդների հետ հանդիպումները շատ կարևոր են, և եթե  արդյունքում վաճառք չես իրականացնում, նշանակում է ապարդյուն ծախսում ես  ժամանակդ և ճանապարհածախսդ: Այդ իսկ պատճառով հանդիպման գնալուց առաջ  համոզվիր, որ կգերազանցես ինքդ քեզ:

Ահա 10 ամենատարածված սխալները, որոնք վաճառքի մենեջերները թույլ են տալիս պոտենցիալ հաճախորդների հետ հանդիպման ընթացքում.

1.Ուշացում հանդիպումից: Եթե հանդիպմանը ժամանակին չես ներկայանում, հաճախորդի մոտ տպավորություն է ստեղծվում, որ  ինքը կամ իր թանկագին ժամանակը քեզ այնքան էլ չեն հետաքրքրում: Աշխատիր 15 րոպե շուտ ներկայանալ հանդիպմանը, եթե հանդիպման վայրն անծանոթ է քեզ, իսկ մանրամասները նախապես ճշտիր :

October 27, 2016

Երիտասարդները կերտում են հայ գործարարի ապագա կերպարը

Այսօր ձևավորվում է հայ գործարարի մի կերպար, ում համար կարևոր է ազնվությունը, սկզբունքայնությունը, ազատականությունը, ստեղծագործականությունը և այլ հատկանիշներ: Հատկանիշներ, որոնք ավելի կարևոր են, քան փողը, շինությունը,  սարքավորումներն և անձնական կապերը:

October 26, 2016

ԵՍ ԱՄԵՆ ԻՆՉ ԳԻՏԵՄ

Մենք` հայերս, սիրում ենք տեղի-անտեղի ասել.ես սա գիտեմ, դե դա ես վաղուց գիտեի, ինչ է, դու չգիտեի՞ր:

Սա հոգեվիճա՞կ է, թե՞ սեփական ԵՍ-ը հաստատելու միջոց: Ո՞վ գիտե, գուցե դա այսպես է: Գուցե և այդպես է, սակայն…
Մի խելացի գործարար մարդ ժամանակին ասել է «Եթե դու այդքան խելացի ես, ապա ինչու՞ հարուստ չես»: Ասողը հաստատ  հայ չէ: Ո՞ր հայ գործարարը կասի «Ես սա չգիտեմ, պետք է սովորեմ»:  

September 26, 2016

ՎՃԱՐԻ'Ր ԽՆԱՅԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Շատ հետաքրքիր մարդիկ են հայ գործարարները…Կարծում եմ շատերը կհամաձայնվեն այս մտքի հետ: Հայ գործարարները աչքի են ընկնում աշխատասիրությամբ, ճկունությամբ, դժվարությունները հաղթահարելու աննկուն կամքով: Այս ցանկը կարելի է շարունակել:Սակայն, ես կուզենայի ուշադրություն դարձնել մեկ այլ հարցի վրա: Ինչո՞ւ են հայ գործարարները մեծ ներդրումներ անում ու նրանցից շատերը այդ ներդրումները հիմնավորում են էմոցիոնալ փաստարկներով: Օրինակ, “ես գիտեմ, որ լավ բիզնես է”, “ինչո՞ւ պետք է նրա (պայմանական մրցակից) մոտ ստացվի, իսկ իմ մոտ ոչ”, “ես շուկան կգրավեմ”, “փորձը փորձանք չէ” և այլն: 

Սկսնակ բիզնեսմենների ամենատարածված 9 սխալները

Սխալների վրա սովորելը վատ տարբերակ չէ, սակայն ինչու՞ սխալվել, եթե կարելի է խուսափել ավելորդ գլխացավանքից:
Ահա դրանցից մի քանիսը, որ գործարար մարդիկ առավել հաճախ են թույլ տալիս`

1.Նախագծի դիտարկումը որպես վերջնական արդյունք: Պատկերացրեք սկսում եք բիզնես պլան մշակել և այնքան եք դրանով տարվում, որ մոռանում եք Ձեր իրական նպատակը` բիզնեսը սկսելը: Այդ իսկ պատճառով հարկավոր է` սահմանել նպատակները`

September 19, 2016

Փոխվել է պետք: Հենց հիմա

Ինչու՞ չի զարգանում փոքր բիզնեսը Հայաստանում: Ավելի ճիշտ, ինչու՞ այն ճահճից դուրս չի գալիս: Որո՞նք են պատճառները: Օրենքնե՞րը, հարկային և մաքսային վարչարարությու՞նը, բյուրոկրատական համակա՞րգը, ոլորտի պատասխանատունե՞րը… Շարունակե՞նք թվարկել, թե՞…Չէ, ավելի լավ է կանգ առնենք: Ինչու՞: Որովհետև մենք ժամանակ չունենք: Աշխարհն այնպիսի արագությամբ է փոխվում, որ նույնիսկ փոփոխություններին հետևելն է դժվար, էլ չեմ ասում` արձագանքելը այդ փոփոխություններին: Պետք է լինենք ավելի ճկուն, ավելի արագ, ավելի համառ, ավելի բաց փոփոխությունների նկատմամբ…