September 29, 2011

Ինչպե՞ս միաժամանակ պատասխանել 40 միլիարդ հարցի

Յուրաքանչյուրիս մոտ ամեն օր առաջանում է մի քանի տասնյակ, իսկ վառ երևակայություն ունեցող անձանց մոտ մի քանի հարյուր կամ հազար հարց: Ո՞ւմ ենք հիշում առաջինը, երբ մենք որոնում ենք որևէ հարցի պատասխան: Ինչպես ասում են` գուշակիր երեք փորձից...

September 27, 2011

Գլխավոր հաշվապահի գործառույթները

Այսօր Հայաստանում գլխավոր հաշվապահների գործառույթները շատ բազմազան ենԱյս պաշտոնը զբաղեցրած աշխատակցի գործունեության մեջ մտնում է և' կառավարչական, և' հարկային, և' ֆինանսական հաշվապահությունների իրականացումըԱյսօր շատ ընկերություններ գանձապահի և կադրային գործի համար ստեղծում են առանձին հաստիքներՍակայն կան նաև այնպիսի ընկերություններ, որտեղ գլխավոր հաշվապահը, ունենալով մի քանի օգնականներ, ստանձնում է մենեջերի ֆունկցիա: Մեկ այլ ընկերությունների խումբ ընկերության կառավարման պատասխանատվությունը հանձնում է հաշվապահին:

September 22, 2011

Հնարավո՞ր է բիզնես սկսել Հայաստանում. հայ երիտասարդի կարծիք

Այսօր Հայաստանում շատ երիտասարդներ են մտածում սեփական բիզնես սկսելու մասին:

Ի՞նչն է նրանց դրդում այդ քայլին: Չէ՞ որ սեփական բիզնես սկսելը կապված է մի շարք խոչընդոտների, վտանգների և անորոշությունների հետ: Թողնել խաղաղ և կարգավորված ութժամյա աշխատանքային ռեժիմը և աշխատել օրը 24 ժամ, շաբաթը 7 օր… հրաժարվել կայուն ամսական աշխատավարձից և վտանգել բիզնեսի մեջ ներդրած գումարներդ… Անհրաժեշտ մասնագետների ընտրություն, հաճախորդների ակնկալիքների արդարացում, դժվարություններ հումքի կամ ապրանքի մատակարարների հետ… էլ չեմ ասում վարկերի, հարկային տեսչության և այլ գլխացավանք առաջացնող հարցերի մասին:

September 6, 2011

Գաղտնազերծենք կայքի արտաքին օպտիմալացման միֆը

Այսօր աստիճանաբար տարածվում է «որոնման մեխանիզմների օպտիմալացում» SEO խորհրդավոր տերմինը և շատ դեպքերում ընկերությունները սկսում են անհանգստանալ, որ իրենց վեբ կայքը այդ SEO-ն չունի: Ուզում են ունենալ, բայց չեն կողմնորոշվում որտեղի՞ց է պետք գնել, ինչքանո՞վ և, որն ամենակարևորն է, ի՞նչ է այդ SEO կոչվածը:

September 1, 2011

Կառավարե'ք Ձեր ժամանակը

Երբ խոսում ենք բիզնեսի արդյունավետության մասին, պետք է հաշվի առնենք երկու հանգամանք. փող և ժամանակ: Փոքր բիզնեսի սեփականատիրոջ համար ցանկացած առումով անարդյունավետ լինելը մեծ սխալ է, որն ազդում է ոչ միայն Ձեր նյարդերի և ֆինանսական դրության, այլ ձեր բիզնեսի վրա: