Showing posts with label որոնման մեխանիզմների օպտիմալացում. Show all posts
Showing posts with label որոնման մեխանիզմների օպտիմալացում. Show all posts

November 8, 2013

Google-ը փոխեց SEO-ի կանոնները

Փայտփորիկը (Google-ն այդպես կոչեց իր վերջին թարմացումը ) խիստ բարդացրեց բանալի բառերի վերլուծությունը՝ ջախջախիչ հարված հասցնելով ռոբոտացված արհեստական SEO-ին:
Եթե նախկինում հնարավոր էր որոշ գործիքների միջոցով ավտոմատ կերպով հղումներ կառուցել և որոնման մեխանիզմներում  բարձրացնել կայքի հեղինակությունն ու վարկանիշը, ապա հիմա՝ դա անհնարին է դառնում:
Անգամ Google Analytic ում շատ սահմանափակ քանակությամբ բանալի բառեր ենք տեսնում, որոնցով մարդիկ գալիս են մեր կայք: Խոսքը վերաբերում է երկար՝ մի քանի բառեր պարունակող բանալի բառերին, որոնց միջոցով կատարվում են կայքի հիմնական այցելությունները: Դրանց փոխարեն այժմ տեսնում ենք  not provided (տեղեկություն չկա) գրառումը, որը կազմում է բանալի բառերի 80%-ը, այսինքն՝ մենք տեսնում ենք լավագույն դեպքում 20% բանալի բառերը:  Որպեսզի  օգտակար բովանդակությամբ և հետաքրքիր տեղեկություններով, ինչպես նաև գործողության մղող ուղղորդիչների միջոցով մարդկանց բերենք մեր կայք:

October 11, 2011

Ինտերնետ մարքեթինգի օգուտները

Այսօր` թվային  տեխնոլոգիաների ժամանակաշրջանում, հարցերը ծագում են շատ ավելի արագ, քան կհայտնվեն նախորդների պատասխանները: Փոխվում են ժամանակները, փոխվում են նաև բիզնեսի զարգացման օրենքները: Պետք է ճկուն լինել, հարմարվել այդ փոփոխություններին, նոր իրավիճակին ....

Այժմ գովազդային դաշտում հաճախորդների հետ աշխատելու հիմնական գործիքներից մեկը ինտերնետն է, որը ներկայիս պայմաններում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման համար կարևոր խթան է հանդիսանում:




September 6, 2011

Գաղտնազերծենք կայքի արտաքին օպտիմալացման միֆը

Այսօր աստիճանաբար տարածվում է «որոնման մեխանիզմների օպտիմալացում» SEO խորհրդավոր տերմինը և շատ դեպքերում ընկերությունները սկսում են անհանգստանալ, որ իրենց վեբ կայքը այդ SEO-ն չունի: Ուզում են ունենալ, բայց չեն կողմնորոշվում որտեղի՞ց է պետք գնել, ինչքանո՞վ և, որն ամենակարևորն է, ի՞նչ է այդ SEO կոչվածը: