Showing posts with label աշխատանք. Show all posts
Showing posts with label աշխատանք. Show all posts

September 26, 2016

7 հիմնական սխալները, որ գործատուները թույլ են տալիս հարցազրույցի ժամանակ

Գործատուի վերաբերմունքը աշխատանք փնտրողի (դիմողի) հանդեպ առաջին հերթին արտացոլվում է ընկերության մշակույթի մեջ և մարդկային ռեսուրսների քաղաքականության առկայությամբ, սակայն ոչ բոլոր գործատուներն են ուշադրություն դարձնում իրենց ընկերության հեղինակությանը և հաճախ հարցազրույցների ընթացքում թույլ են տալիս այնպիսի սխալներ, որ կարող են ուղղակիորեն վանել աշխատանք փնտրողին:




September 24, 2016

Ինչպե՞ս գտնել ցանկալի աշխատանք

Հնարավո՞ր է արդյոք գտնել ցանկալի աշխատանք… Լավատեսորեն կարծում եմ, որ շատերը կպատասխանեն` դժվար է, բայց հնարավոր է: Իսկ եթե հարցնեմ. «Հնարավո՞ր է գտնել Ձեր ցանկալի աշխատանքը Հայաստանում…»:

Երևի թե մի քիչ կպակասի լավատեսների քանակը, կսկսվի պատասխանների շարքը, որ Հայաստանում հնարավոր չէ սեփական ուժերով աշխատանք գտնել, այլ միայն ծանոթ-բարեկամների օգնությամբ և միջամտությամբ: Կարելի է գնալ և այդ ճանապարհով` ներգրավել ծանոթ-բարեկամների` կարծես փորձելով անվտանգ լողալ գետի հոսանքի ուղղությամբ: Բայց կարելի է նաև հույսը դնել սեփական ուժերի վրա:

September 6, 2013

Ավարտվեց «Ուսանողների աշխատանքի տեղավորման և պրակտիկայի հնարավորությունների խթանում» ծրագիրը

Սեպտեմբերի 5-ին տեղի ունեցավ «Ուսանողների աշխատանքի տեղավորման և պրակտիկայի հնարավորությունների խթանում» ծրագրի ավարտական միջոցառումը: Ծրագիրն իրականացվել է «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի և ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի («Ի-Դի-Էմ-Սի») ֆինանսավորմամբ:

Միջոցառմանը ներկա էին մասնակից 16 ուսանողները Հայաստանի Ազգային Ագրարային համալսարանից, ներկայացուցիչներ պտուղ-բանջարեղեն վերամշակող ընկերություններից, ԱՄՆ ՄԶԳ «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրից և այլ կազմակերպություններից:

April 9, 2013

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. «Ուսանողների աշխատունակության և պրակտիկայի խթանում» ծրագրի շրջանակներում...


«Ուսանողների աշխատունակության և պրակտիկայի խթանման» ծրագրի շրջանակներում (ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի («Ի-Դի-Էմ-Սի») կողմից) Բի-Էս-Սի Բիզնեսի Աջակցման Կենտրոնը հրավիրում է բոլոր իրավասու պտուղ-բանջարեղեն վերամշակող ընկերություններին ներկայացնել իրենց դիմումները` ծրագրին որպես «հյուրընկալող» ընկերություն մասնակցելու համար: