March 27, 2020

#CoffeeChat. Բիզնես խնդիրների լուծումը՝ մեկ բաժակ սուրճի շուրջ


«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն (BSC) խորհրդատվական ընկերության հիմնադիր Սամվել Գեւորգյանը գործարկել է նոր նախագիծ՝ #CoffeeChat, որի մասին նա պատմում է Banks.am-ի համար գրված իր հոդվածում։

Հայկական բիզնեսը կանգնած է երկու մարտահրավերների առջեւ: Առաջինը, երբ ներկա ճգնաժամի արդյունքում մասնավոր հատվածի հազարավոր ձեռնարկություններ ուղղակի արգելափակված են ու հնարավորություն չունեն վարելու նորմալ գործունեություն: Երկրորդը, երբ այդ դադարի շրջանում բիզնեսը վերաբեռնավորվելու հնարավորություն է ստանում: Եվ, խնդիր է դրված բիզնեսի սեփականատերերի առջեւ՝ ինչպես արագ եւ արդյունավետ արձագանքել այս իրավիճակում:
Երբ մեկ ամիս առաջ այդ մարտահրավերները դեռեւս ակտուալ չէին, «Բի Էս Սի» բիզնեսի կառավարման խորհրդատվական ընկերությունում ծնվեց «#CoffeeChat Սամվել Գեւորգյանի հետ» գաղափարը. ի սկզբանե հիմքում դրված էր բիզնեսի խնդիրների արագ ախտորոշման եւ արդյունավետ լուծումներ գտնելու գաղափարը:


 https://www.facebook.com/Samvelbusinessconsultant/

#CoffeeChat-ի համար ընտրված ձեւաչափերը լուծում են տարբեր խնդիրներ: Երկկողմանի հանդիպումը գործող բիզնեսի հիմնադրի, տնօրենի կամ մենեջերի հետ նպատակ ունի ի հայտ բերել արտաքին եւ ներքին բոլոր այն խոչընդոտները, որոնք արգելափակում են բիզնեսի արագ զարգացմանը:

March 4, 2020

10-կետ՝ Ձեր ընկերության հաջողված #SMM արշավի համար


Սոցիալական հարթակներում ակտիվ բոլոր բիզնեսների համար մի քանի կարևոր կետ ենք առանձնացրել արդյունավետ #SMM արշավի համար։ Կարդացեք, եթե Ձեր բիզնեսին էլ է օդ ու ջրի պես պետք գրագետ ռազմավարություն ցանցերում։

1 Սահմանեք նպատակներ
Նպատակներն էլ պետք է տեսակավորված լինեն՝ վաճառքի մեծ ծավալ, նոր մասնաճյուղեր, նոր շուկաներ։ Տեսակավորելու համար օգտագործեք SMART մեթոդը՝

  • Հստակ - Specific (քանի տոկոս աճ եք ուզում ապահովել, քանի անուն նոր ապրանքատեսակ կամ որ լսարանին եք ուզում թիրախավորել):
  • Չափվող - Measurable (հետազոտություններ, ուսումնասիրություն՝ որտեղից և ինչպես է հաճախորդը գտել, ընտրել քո բիզնեսը, ինչ հաճախականությամբ է օգտվում):
  • Հասանելի  - Attainable (իրական ու հեռու ուտոպիական թվերից՝ սկսնակ բիզնեսի համար մեկ ամսում 1 000 000 մլն դրամի շրջանառություն):
  • Իրատեսական - Realistic (ընկերության տեսլականի և գործունեության ոլորտների հետ համապատասպանությունը կօգնի սահմանել ճիշտ նպատակներ):
  • Ժամանակային – Time-bound (սահմանել ու հետևել deadline-ներին, որոնք քո նպատակը կպահեն «Պիտանելիության ժամկետի» մեջ):

February 3, 2020

Բիզնեսում հաջողելու մի քանի գաղտնիք



Ինչու՞ սկսել բիզնես, պատասխանը պարզ է՝ բարելավելու համար կյանքի որակը՝ անկախ լինելու, երազանքներն իրական դարձնելու, երջանիկ ապրելու միջոցով։ Սրանք այն ցանկություններն են, որոնք մարդկանց տանում են բիզնես հիմնադրելու մտքին։ Իսկ ինչպե՞ս հաջողել բիզնեսում, ի՞նչ գործիքակազմ կիրառել, ինչերի՞ պատրաստ լինել և ինչի՞ց սկսել։ Բիզնեսի մեկնարկը հաջողելու հայտնի և տարածված սկզբունքներից մի քանիսին մեզնից շատերն արդեն տիրապետում են՝ բիզնեսի հստակ պլանավորում, կազմակերպում, ղեկավարում և զարգացում, որոնք անհերքելի կարևորություն ունեն։ Հազարավոր գրքեր և հոդվածներ են գրվել բիզնեսում սուպերհերոս դառնալու ձևերի և կանոնների մասին, բայց հազարավորներն էլ չեն գրվել ու պահվել են թաքուն: Ստորև առանձնացված երեք կետերը հենց այդ գաղտնիքներից են...

November 4, 2019

7 քայլ, որոնք կօգնեն քո էջի առաջխաղացմանը




Սոցիալական ցանցերում այսօր կարելի է գնել,  գովազդել, վաճառել, առաջարկել կամ պարզապես կարծիք հայտնել, բողոքել, ձեռնարկել և հաջողել։ Մենք առաջարկելու ենք մի քանի քայլ, որոնք կօգնեն քեզ ճիշտ և արդյունավետ կազմակերպել քո ծառայության կամ ապրանքի էջավարումը այս տիրույթում։


1.  Կենտրոնացիր այն կետերի վրա, որոնցով քո էջի ռեսուրսը կարող է հետաքրքիր կամ օգտակար լինել։ Հաճախակի հարցրու քեզ՝ ո՞վ է իմ թիրախային լսարանը, ու՞մ համար են արվում իմ հրապարակումները։

2.  Հավաքագրիր տեղեկատվություն բոլոր «հակառակորդ», մրցակից կազմակերպությունների մասին, գտիր քո յուրօրինակություն ու տարբերությունը ոլորտի մնացած ներկայացուցիչներից։ Անկեղծորեն ինքդ քեզ խոստովանիր՝ որ կետում ես պարտվում, և փորձիր զարգացնել այն։

3.  Որոշիր քո էջում հրապարակվող նյութերի 5-7 թեմա նախնականում։ Այդ թեմաների համար առանձնացրու օրեր և հստակ սահմանիր քո հրապարակումների ձեռագիրը՝ հեշթեգեր, դիմելաձևեր, կառուցվածք։

4.  Նախագծիր նվազագույնը երկշաբաթյա կոնտենտ պլան՝ նախապես մշակված թեմաների շուրջ։ Այսպես ավելի հեշտ կկարողանաս համակարգել հրապարակումները և կազմակերպել արդյունավետ էջավարում՝ ողջ շաբաթվա համար։

5.  Հիմա ճիշտ ժամանակն է մտածել լավ վիզուալ պատկերներ, կարգախոսներ, ավատարներ ունենալու մասին՝ հրապարակումդ ավելի հետաքրքիր դարձնելու համար։ Աշխատիր երբեք չկրկնօրինակել նույնիսկ հաջողված օրինակները։

6.  Անընդհատ հետևիր հրապարակումների տակ ծավալվող մեկնաբանություններին, ռեակցիաներին և ուշադիր եղիր, թե ինչ է ակնկալում քեզնից քո էջի բաժանորդը։ Հետադարձ կապով հաճախակի անցկացրու հարցումներ՝ էջավարման որակը ստուգելու նպատակով։

7.  Լավ ուսումնասիրիր սոցիալական հարթակների վճարովի և անվճար բոլոր հնարավորությունները։

Չմոռանանք նաև մի կարևոր կետ՝ սոցիալական էջիդ կոնտենտը հարմարեցրու այն ծառայությանը կամ ապրանքանիշին, որը ներկայացնում ես։ Քեզ հաջող ընթացք։

Կիսվիր հրապարակմամբ, թող ընկերներդ էլ ինֆորմացվեն ;)


October 21, 2019

4 հետաքրքիր փաստ փոքր բիզնեսի մարքեթինգի մասին





4 հետաքրքիր փաստ փոքր բիզնեսի մարքեթինգի մասին

Մտածում ես՝ գիտե՞ս ինչպես վարել փոքր բիզնեսի մարքեթինգը: Նորից մտածիր: Ոլորտում փոփոխությունները շատ արագ են լինում: Քեզ ենք ներկայացնում չորս հետաքրքիր փաստեր, որոնք կարող են հուշում դառնալ քո փոքր բիզնեսի մարքեթինգի պլանը գրելիս:


1.   
Շատ բիզնես ընկերություններ դեռ չունեն իրենց վեբ կայքը

Մեր ժամանակներում ամենակիրառելի գործիքներից մեկը՝ օնլայն հարթակը, շատ բիզնես ընկերությունների համար իրացվելու հրաշալի հնարավորություն է: Այնուամենայնիվ, SCORE-ը պարզել է, որ փոքր բիզնեսի 51% -ը ունի վեբկայք: Նման պատկեր գուցե առաջանում է փոքր բիզնեսի սեփականատերերի անհանգստության արդյունքում, թե վեբ կայք ստեղծելը թանկարժեք տեխնիկական գլխացավանք կլինի: Սա ճշմարտացի կլիներ մտածել 90-ականներին: Այժմ, Wix-ի և վեբ կայքերի այլ պարզեցված ծառայությունների միջոցով միանգամայն հնարավոր է կայք ստեղծել մեկ օրվա ընթացքում` առանց կոդավորման հմտությունների և համեստ բյուջեով:
Եթե դու ունես փոքր բիզնես, որը դեռ չունի կայք, կարող ես ուսումնասիրել բոլոր օնլայն հնարավորությունները  National Federation of Small Businesses-ում:

July 9, 2019

ՔՈ Բիզնեսը


«Ինձ խորհուրդ է պետք` ինչպե՞ս իմ գաղափարը բիզնես դարձնեմ, ինչից սկսեմ, ինչպես զարգացնեմ: 
Ես 1,000 անգամ մասնակցել եմ տարբեր թրեյնինգների, սեմինարների... ինձ ռեալ բիզնես խորհրդատվություն է պետք: Նստենք, խոսենք գործից, գործիքներից, ուղիներից, հնարավորություններից, ներդրումներից, հաճախորդներից ու իմ բիզնեսից…»

Գտա՞ր քեզ վերևում…


Ի՞նչ է սա

Պատկերացրու ԱՆՀԱՏԱԿԱՆ, դեմառդեմ խորհրդատվություն փորձառու բիզնես խորհրդատուների հետ` միայն ու միայն քեզ համար: «ՔՈ Բիզնեսը» նոր ֆորմատ է քո բիզնեսի, գաղափարի քննարկման, զարգացման, պիտանի, կիրառելի և աշխատող հմտությունների ձեռքբերման, բիզնես խորհրդատվության համար: 3 օր, 3 ժամ տևողությամբ անհատական բիզնես խորհրդատվության նպատակը բիզնես աշխարհում քեզ թռիչքի, բարձր թռիչքի համար պատրաստելն է: Փորձառու բիզնես խորհրդատուները կկանգնեն կողքիդ, կուղղորդեն, կսովորեցնեն, կտրամադրեն գործիքներ, նյութեր ու կօգնեն քեզ …

November 14, 2017

Բիզնես գրքի և գրքի բիզնեսի մասին

Սամվել Գևորգյանի, Վահագն Դիլբարյանի և Վահրամ Միրաքյանի հարցարզրույցները VivaroNews.am կայքին

Սամվել Գևորգյան
«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի հիմնադիր-տնօրեն
Գիրք - «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» (գիրքը բաղկացած է 4 հիմնական մասից և 22 գլխից: Այն հասցեագրվում է թե՛ սկսնակ, թե՛ արդեն փորձառու ձեռներեցներին: Գրքի շնորհանդեսը կկայանա նոյեմբերի 28-ին, ժամը 18:00-ին:
Մի քանի գրքերի համահեղինակ. «Ինչպես սկսել սեփական բիզնես Հայաստանում», 3 հրատարակություն 2003-2010թթ., «Մարքեթինգը Հայաստանում»,  2 հրատարակություն 2001-2003թթ., «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն. Ուղեցույց հայկական կազմակերպությունների համար», 2010թ.