Սոցիալական ցանցերում այսօր
կարելի է գնել, գովազդել, վաճառել, առաջարկել
կամ պարզապես կարծիք հայտնել, բողոքել, ձեռնարկել և հաջողել։ Մենք առաջարկելու ենք
մի քանի քայլ, որոնք կօգնեն քեզ ճիշտ և արդյունավետ կազմակերպել քո ծառայության կամ
ապրանքի էջավարումը այս տիրույթում։
1. Կենտրոնացիր այն կետերի վրա, որոնցով քո էջի ռեսուրսը կարող է հետաքրքիր
կամ օգտակար լինել։ Հաճախակի հարցրու քեզ՝ ո՞վ է իմ թիրախային լսարանը, ու՞մ համար
են արվում իմ հրապարակումները։
2. Հավաքագրիր տեղեկատվություն բոլոր «հակառակորդ», մրցակից կազմակերպությունների
մասին, գտիր քո յուրօրինակություն ու տարբերությունը ոլորտի մնացած ներկայացուցիչներից։
Անկեղծորեն ինքդ քեզ խոստովանիր՝ որ կետում ես պարտվում, և փորձիր զարգացնել այն։
3. Որոշիր քո էջում հրապարակվող նյութերի 5-7 թեմա նախնականում։ Այդ թեմաների
համար առանձնացրու օրեր և հստակ սահմանիր քո հրապարակումների ձեռագիրը՝ հեշթեգեր, դիմելաձևեր,
կառուցվածք։
4. Նախագծիր նվազագույնը երկշաբաթյա կոնտենտ պլան՝ նախապես մշակված թեմաների
շուրջ։ Այսպես ավելի հեշտ կկարողանաս համակարգել հրապարակումները և կազմակերպել արդյունավետ
էջավարում՝ ողջ շաբաթվա համար։
5. Հիմա ճիշտ ժամանակն
է մտածել լավ վիզուալ պատկերներ, կարգախոսներ, ավատարներ ունենալու մասին՝ հրապարակումդ
ավելի հետաքրքիր դարձնելու համար։ Աշխատիր երբեք չկրկնօրինակել նույնիսկ հաջողված
օրինակները։
6. Անընդհատ հետևիր
հրապարակումների տակ ծավալվող մեկնաբանություններին, ռեակցիաներին և ուշադիր եղիր,
թե ինչ է ակնկալում քեզնից քո էջի բաժանորդը։ Հետադարձ կապով հաճախակի անցկացրու հարցումներ՝
էջավարման որակը ստուգելու նպատակով։
7. Լավ ուսումնասիրիր
սոցիալական հարթակների վճարովի և անվճար բոլոր հնարավորությունները։
Չմոռանանք նաև մի կարևոր կետ՝ սոցիալական էջիդ կոնտենտը հարմարեցրու
այն ծառայությանը կամ ապրանքանիշին, որը ներկայացնում ես։ Քեզ հաջող ընթացք։
Կիսվիր հրապարակմամբ, թող ընկերներդ էլ ինֆորմացվեն ;)
No comments :
Post a Comment