«Պարադիգմա Արմենիա» ընկերության մոտեցումը. ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ
Կորպորատիվ, այն է՝ գործատուի կողմից տրամադրվող,
կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմաններում (ԿԿԿՍ) մասնակցությունը կենսաթոշակային
խնայողություններ կատարելու ուղիներից մեկն է:
Աշխատավայրն իդեալական վայր է ԿԿԿՍ խնայողություններ կատարելու համար, սակայն
առանց գործընթացում իսկապես ներգրավված գործատուների արդյունքը չի կարող լինել գոհացուցիչ: Հենց այս պատճառով է, որ աշխարհում այսօր նկատվում
է գործատուների մասնակցությամբ ԿԿԿՍ-ի դերի աճ:
Որո՞նք են Հայաստանում կորպորատիվ կենսաթոշակային խնայողություններ
իրականացնելու տարբերակները
«Կուտակային
կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործատուն իր վարձու աշխատողների համար
լրացուցիչ՝ կորպորատիվ կենսաթոշակային սխեմա կարող է ձեռք բերել
- կամավոր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից՝ սահմանված կենսաթոշակային հատկացումներ սխեմայի տեսքով
- ապահովագրական ընկերություններից՝ սահմանված կենսաթոշակների սխեմայի տեսքով:
Օրենքն արգելում է գործատուի կողմից ԿԿԿՍ առաջարկելիս խտրական մոտեցման դրսևորումը
(օրինակ, ԿԿԿՍ ձեռք բերել բացառապես ղեկավար կազմի համար), սակայն գործատուն կարող
է այն առաջարկել ինչպես ողջ կոլեկտիվին, այնպես էլ աշխատողների որոշակի կատեգորիայի
(ասենք, օրինակ, առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ ունեցող մշտական աշխատողներին,
որոշակի որակավորում ունեցող աշխատողներին և այլն):