May 20, 2017

Կառավարչական թվային մարքեթինգ

Ի՞նչ է կառավարչական թվային մարքեթինգը:

Այն հնարավորություն է տալիս ընկերությունների սեփականատերերին, տնօրեններին և մենեջերներին որոշումներ կայացնել թվային մարքեթինգի ռազմավարության, գործիքների կիրառման արդյունավետության, մարքեթինգային թիմի արտադրողականության, բյուջեի և այլ կարևոր հարցերի շուրջ:

Առաջին հայացքից տպավորություն կարող է ստեղծվել,  թե թվային մարքեթինգով զբաղվելը այդքան էլ դժվար չէ: Սոցիալական ցանցերում պրոֆիլներ ու էջեր բացելը րոպեների հարց է: Ապրանքների կամ ծառայությունների վերաբերյալ նկարներ, հայտարարություններ, տեքստեր տեղադրելը լրիվ անվճար է: Կարելի է ոչ մեծ գումար ծախսել ֆեյսբուքյան գովազդի և որոշ քանակությամբ «չինական Like»-եր հավաքելու նպատակով: Ավելին, վեբկայք և էլեկտրոնային հասցեների ցանկ ունենալն էլ առանձնապես խնդիր չէ` թե´ գումարային, թե´ ժամանակային առումով: