May 30, 2011
May 25, 2011
Բլոգ – զվարճություն, թե՞ բիզնես. 5 կարևոր ցուցանիշներ
Ահա արդեն չորս ամիս է գործում է www.doing-business-in-armenia.com բլոգը: Շնորհակալություն մեր ընթերցողներին և բոլոր նրանց, ովքեր մասնակցում են մեր քննարկումներին` թե' բլոգում, թե' Facebook-ի Բի Էս Սի ընկերության էջում մեկնաբանություններ թողնելով:
Քանի որ մեր բլոգը կորպորատիվ բլոգ է, «Բի Էս Սի» ընկերության աշխատակիցները մասնակցում են բովանդակության ձևավորմանը: Եվ այսօր, որպես ընկերություն, մենք ցանկանում ենք իմանալ, թե արդյո՞ք հաջողակ է մեր բլոգը և արդյոք ճիշտ ուղու վրա ենք: Այն, ինչի մասին մենք կխոսենք այս հոդվածում թե մենք, թե ցանկացած բլոգի հեղինակ կարող է հաշվի առնել իր բլոգի հաջողությունը նշելու համար:
May 18, 2011
Որքա՞ն արժե աշխատուժը
Անվիճելի է, որ ցանկացած աշխատող, որին ընդունում ենք աշխատանքի, պետք է մի քանի անգամ ավելի օգուտ տա ընկերությանը, քան նրա վրա արվող ծախսերն են: Հարց է առաջանում, ինչպե՞ս ճիշտ հաշվել, որքան արժե աշխատուժը:
May 17, 2011
Զարգացո՞ւմ, թե՞ լճացում
Գյուղատնտեսությունը բաղկացած է մի քանի ենթաոլորտներից, որոնցից ամենագրավիչներից մեկը ջերմոցային տնտեսություններն են: Մինչև 1980-ականները այս ճյուղը բավականին զարգացած էր Խորհրդային Հայաստանում: Խորհրդային Հայաստանի վերջին տասնամյակում, սակայն, այդ ոլորտն անկում ապրեց` իշխանությունների ռեպրեսիվ քաղաքականության հետևանքով: Ջերմատնային տնտեսությունները սկսեցին զարգանալ անկախության առաջին տարիներից: Սակայն նորանոր խոչընդոտները լրացուցիչ խնդիրներ են ստեղծում ենթաոլորտի զարգացման համար: Հիմնական խոչընդոտը ջերմոցներում օգտագործվող ներկրվող տնկիների և սածիլների համար սահմանված մաքսատուրքն ու սահմանի վրա գանձվող ԱԱՀ-ն է:
Subscribe to:
Posts
(
Atom
)