May 22, 2013

Պրակտիկ գիտելիքները` արդյունավետ պրակտիկայի գրավական


 
«Բի-Էս-Սի» Բիզնեսի Աջակցման կենտրոնում Մայիսի 13-20 հաջողությամբ կայացան «Բիզնես հմտությունների զարգացման» դասընթացները Հայաստանի Ազգային Ագրարային համալսարանի մոտ 50 ուսանողների համար: 

Դասընթացները իրականացվում էին «Ուսանողների աշխատունակության և պրակտիկայի խթանման» ծրագրի շրջանակներում  (ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ Ի-Դի-Էմ-Սի ծրագրի կողմից), որը նպատակն է առավել արդյունավետ դարձնել պրակտիկայի գործընթացը և ուսանողների, և հյուրընկալող ընկերությունների համար: