Showing posts with label Դասընթաց. Show all posts
Showing posts with label Դասընթաց. Show all posts

May 22, 2013

Պրակտիկ գիտելիքները` արդյունավետ պրակտիկայի գրավական


 
«Բի-Էս-Սի» Բիզնեսի Աջակցման կենտրոնում Մայիսի 13-20 հաջողությամբ կայացան «Բիզնես հմտությունների զարգացման» դասընթացները Հայաստանի Ազգային Ագրարային համալսարանի մոտ 50 ուսանողների համար: 

Դասընթացները իրականացվում էին «Ուսանողների աշխատունակության և պրակտիկայի խթանման» ծրագրի շրջանակներում  (ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ Ի-Դի-Էմ-Սի ծրագրի կողմից), որը նպատակն է առավել արդյունավետ դարձնել պրակտիկայի գործընթացը և ուսանողների, և հյուրընկալող ընկերությունների համար:

April 26, 2011

Ո՞վ կլինի 10,000-րդը

Հարգելի ընթերցողներ,
Շուտով մեր դասընթացների մասնակիցների թիվը կհասնի 10000-ի: Այդ կապակցությամբ մենք որոշել ենք անակնկալ մատուցել հոբելյանական 10,000-րդ մասնակցին, որը կարող եք լինել Դուք: Հաջողակ մասնակցի համար նախատեսված անակնկալը <<Բի Էս Սի>> Բիզնեսի Աջակցման Կենտրոնի և Best Offer համակարգչային խանութի կողմից տրամադրված  HP Mini 210-1095NR նեթբուքն է: 
Դե ինչ, Ձեզ հաջողություն ենք մաղթում:
Հ.Գ. Շուտով կպատմենք մեր հաջողակ մասնակցի մասին J
Մանրամասները 10000.bsc.am  կայքում: