Showing posts with label հարկային. Show all posts
Showing posts with label հարկային. Show all posts

June 19, 2013

ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԿԱՄԱՎՈՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՍԽԵՄԱՆԵՐ


«Պարադիգմա Արմենիա» ընկերության մոտեցումը. ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ
Կորպորատիվ, այն է՝ գործատուի կողմից տրամադրվող, կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմաններում (ԿԿԿՍ) մասնակցությունը կենսաթոշակային խնայողություններ կատարելու ուղիներից մեկն է:   Աշխատավայրն իդեալական վայր է ԿԿԿՍ խնայողություններ կատարելու համար, սակայն առանց գործընթացում իսկապես ներգրավված գործատուների արդյունքը չի կարող լինել գոհացուցիչ:  Հենց այս պատճառով է, որ աշխարհում այսօր նկատվում է գործատուների մասնակցությամբ ԿԿԿՍ-ի դերի աճ:
Որո՞նք են Հայաստանում կորպորատիվ կենսաթոշակային խնայողություններ իրականացնելու տարբերակները
  «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործատուն իր վարձու աշխատողների համար լրացուցիչ՝ կորպորատիվ կենսաթոշակային սխեմա կարող է ձեռք բերել
  • կամավոր կենսաթոշակային ֆոնդերի  կառավարիչներից՝ սահմանված կենսաթոշակային հատկացումներ սխեմայի տեսքով 
  • ապահովագրական ընկերություններից՝ սահմանված կենսաթոշակների սխեմայի տեսքով:

Օրենքն արգելում է գործատուի կողմից ԿԿԿՍ առաջարկելիս խտրական մոտեցման դրսևորումը (օրինակ, ԿԿԿՍ ձեռք բերել բացառապես ղեկավար կազմի համար), սակայն գործատուն կարող է այն առաջարկել ինչպես ողջ կոլեկտիվին, այնպես էլ աշխատողների որոշակի կատեգորիայի (ասենք, օրինակ, առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ ունեցող մշտական աշխատողներին, որոշակի որակավորում ունեցող աշխատողներին և այլն):

March 5, 2013

Անհատական կենսաթոշակային խնայողություններ. ինչու՞ են դրանք կարևոր


Կենսաթոշակի պլանավորման անհրաժեշտությունը

Տնտեսապես ակտիվ մարդու կյանքում կենսաթոշակի անցնելը մի փուլ է, երբ աշխատանքային եկամտի աղբյուրն այլևս դադարում է գոյություն ունենալ, իսկ կենսաթոշակն այն եկամուտն է, որը փոխհատուցում է այդ ՙկորցված՚ աշխատանքային եկամուտները: Հարցն այն է, որ կենսաթոշակի անցնելիս մարդու եկամուտներն էապես կրճատվում են, իսկ ծախսերը` ոչ: Ուստի կենսաթոշակառուի բարեկեցության մակարդակն ուղղակիորեն պայմանավորված է կենսաթոշակի` աշխատավարձը փոխհատուցելու մակարդակով: ....

Կամավոր կենսաթոշակային սխեմա
  • Կամավոր կենսաթոշակային բաղադրիչը կամ սխեման կենսաթոշակի պլանավորման արդյունավետ գործիք է, որն ունի բազմաթիվ առավելություններ.