September 24, 2016

Ինչպե՞ս գտնել ցանկալի աշխատանք

Հնարավո՞ր է արդյոք գտնել ցանկալի աշխատանքԼավատեսորեն կարծում եմ, որ շատերը կպատասխանեն` դժվար է, բայց հնարավոր էԻսկ եթե հարցնեմ. «Հնարավո՞ր է գտնել Ձեր ցանկալի աշխատանքը Հայաստանում…»:

Երևի թե մի քիչ կպակասի լավատեսների քանակը, կսկսվի պատասխանների շարքը, որ Հայաստանում հնարավոր չէ սեփական ուժերով աշխատանք գտնել, այլ միայն ծանոթ-բարեկամների օգնությամբ և միջամտությամբ: Կարելի է գնալ և այդ ճանապարհով` ներգրավել ծանոթ-բարեկամների` կարծես փորձելով անվտանգ լողալ գետի հոսանքի ուղղությամբ: Բայց կարելի է նաև հույսը դնել սեփական ուժերի վրա:




Ինչի՞ց սկսելՆախ պետք է լավատեսորոն տրամադրվել և հավատալ, որ հնարավոր է գտնել հենց Ձեր ցանկալի աշխատանքը:

Քայլ 1. Պոտենցիալ գործատուներին պետք է բաժանել սեգմենտների` ըստ ոլորտի, մեծության, աշխատողների ներգրավման եղանակների, ընկերության մշակույթի, թափուր աշխատատեղերի առկայության և այլն:

Քայլ 2. Հաջորդ քայլով պետք է սկսել մարքեթինգային հետազոտություն և մշակել յուրաքանչյուր սեգմենտին ուղղված գործողությունների ծրագիր: Կիրառե՛ք ավանդական  և ժամանակակից մարքեթինգի բոլոր գործիքները`օգտվելով հետևյալ տերմիններից.

Գործատու` հաճախորդ
Աշխատանք` ապրանք, որի կարիքն ունի հաճախորդը
Աշխատատեղի հայտարարության` հաճախորդի մասին տեղեկատվություն
Աշխատատեղի նկարագրություն` հաճախորդի պահանջմունքների սահմանում
Ընտրության թեսթեր` պիտանելիության թեսթեր
Ռեզյումե` ապրանքի ներկայացում
Մոտիվացիոն նամակ` գովազդային թերթիկ
Հարցազրույցի հմտություն` վաճառքի տեխնիկա
Աշխատանքի ընդունում` վաճառք

Քայլ 3. Լավ փաթեթավորեք Ձեր «ապրանքը»
Կազմե՛ք, վերանայե՛ք ռեզյումեն և մոտիվացիոն նամակը կոնկրետ ընկերության, կոնկրետ աշխատատեղի համար:

Եթե ամեն ինչ հաջող է ընթանում, և Ձեզ կանչել են հարցազրույցի, ապա ընտրեք Ձեր հագուստը, մշակեք Ձեր պահվածքը, մարմնի լեզուն` կոնկրետ ընկերության մշակույթին, կոնկրետ աշխատատեղի պահանջներին համապատասխանՄի մոռացեք ժպիտը, որը իհարկե պետք է լինի չափի մեջ, որպեսզի անտեղի և անիմաստ չդառնա:

Եվ վերջում, հիշե՛ք` Ձեր նպատակն է ստեղծել և վաճառել աշխատանքը ցանկալի «գնով» ցանկալի «գնորդին»: Իսկ դա հաջողվում է նրան, ով ոչ միայն վաճառում է որակյալ ապրանք, այլ վաճառում է ճիշտ ձևով:




No comments :

Post a Comment