Ժամանակները փոխվում են, համընթաց փոխվում են նաև երևույթները: Այդ փոփոխություններն առաջ են բերում նոր պահանջներ, որի արդյունքում էլ առաջանում են նոր ապրանքներ և նոր ծառայություններ:
Քոուչինգը համեմատաբար նոր երևույթ է Հայաստանում: Այն քիչ թե շատ տարածված է խոշոր ընկերություններում,
մասնավորապես նրանցում, որոնք ունեն հաստատված գործնական կապեր արտասահմանյան
շուկաների հետ: Այդ պատճառով քոուչինգը հաճախ հոգեբանական կամ բիզնես խորhրդատվության հետ, մինչդեռ, այն խորhրդատվության և կառավարման բոլորովին այլ ուղղվածություն
է:
«Քոուչինգ» երևույթը բիզնեսի ոլորտ է ներմուծվել 1990-ականներին անգլիական բիզնեսմեն և խորհրդատու սըր Ջոն Ուիթմորի (John Whitmore) կողմից: Բառացիորեն «քոուչինգ» նշանակում է ուղղորդել, նախապատրաստել, մարզել:
Քոուչինգը նպատակներին հասնելու և հաջողություն գրանցելու ստեղծագործ գործընթաց է, որտեղ քոուչն (քոուչինգ իրականացնող մասնագետ) օժանդակում է մարդուն` ճանաչելու իր եսը:
Քոուչը
բացահայտում
է.
• մարդու նոր հնարավորությունները,
• ներուժը և ռեսուրսները,
• արդյունավետության բարձրացման ճանապարհները,
• առաջացած խնդիրների լուծումները:
Քոուչինգի
փուլերը
1. հաճախորդի խնդիրների վերհանում,
2. հաճախորդի խնդիրների սահմանում,
3. մարդու/կազմակերպության
նոր հնարավորությունների բացահայտում,
4. ներուժի և ռեսուրսների բացահայտում,
5. արդյունավետության բարձրացման ճանապարհների սահմանում,
6. առաջացած խնդիրների լուծում` սեփական ուժերով:
Քոուչը տիրապետում է համակարգային գիտելիքների և մարդուն իր նպատակներին առավել արդյունավետ ճանապարհներով հասնելու գործում օգնելու համար մեծ փորձ ունի: Մարդու հնարավորություններն անսահմանափակ են և, երբ նա օգտագործում է իր բոլոր ռեսուրսները, արդյունքները լինում են առավելագույն:
Քոուչինգը
ներառում
է երկու հիմնական ուղղություն`
1. քոուչինգ` որպես խորհրդատվության
տեսակ,
2. քոուչինգ` որպես կառավարման ոճ:
Եկեք քոուչինգը դիտարկենք նախ և առաջ որպես խորհրդատվության
տեսակ: Այստեղ հարկավոր է առանձնացնել բիզնես- քոուչինգը լայֆ-քոուչինգից (քոուչինգ անձնական կյանքում): Առաջինը ենթադրում է հաճախորդի կողմից բիզնեսի բնագավառում քոուչինգի միջոցով տարբեր խնդիրների լուծում: Լայֆ-քոուչինգն իր հերթին ենթադրում է կենսական խնդիրների լուծում և նպատակների իրականացում:
Քոուչինգի
առավելությունները`
3. օգնություն իրատեսական նպատակների սահմանման գործում,
4. ժամանակի և միջոցների խնայում,
5. կատարվող մարքեթինգային քայլերի ակնկալվող արդյունքների մասին պատկերացման կազմում,
6. խնդիրների լուծումը գտնելու հարցում օգնություն:
Այն օգնում է վերագտնել կյանքի նպատակները, վերականգնել ուժերը, տալիս է ինքնավստահություն և նպատակասլացություն:
Այս ամենի շնորhիվ նպատակները ավելի մոտ են դառնում, իսկ խոչընդոտները` հաղթահարելի: Այլ կերպ ասած` լայֆ-քոուչինգը մարդուն օգնում է փոխել կյանքը ցանկալի ուղղությամբ:
Թերևս, այս դասակարգումը պայմանական բնույթ է կրում, քանի որ, բիզնեսը մեր կյանքի անբաժանելի մաս է կազմում թեև, իրականում, բիզնեսը և անձնական կյանքը տարանջատվում են միյանցից: Բիզնես-քոուչինգ իրականացվում է ինչպես անհատների, այնպես էլ խմբի հետ:
Քոուչինգը` որպես խորհրդատվության տեսակ, քոուչի և հաճախորդի միջև զրույցների շարք է, որի ընթացքում քննարկվում են հաճախորդին հետաքրքրող թեմաները և խնդիրների արդյունավետ լուծման տարբերակներ են մշակվում: Հնարավոր է, որ հաճախորդն արդեն իսկ ունի լավագույն լուծումը, բայց չի գիտակցում դրա այդպիսին լինելը: Այս դեպքում քոուչը ընդամենն օգնում է հաճախորդին` գտնելու այդ լուծումը:
Կան քոուչինգի տարբեր մեթոդներ: Ամենից տարածվածը “GROW” (թարգմ.` աճել) մեթոդն է, որը հետևյալ չորս բառերով կազմված փուլերի աքրոնիմն է` “GOAL”(նպատակ),
“REALITY” (իրականություն), “OPTIONS” (տարբերակներ) և “WILL” (ցանկություն):
Օրինակ` մարքեթինգի կազմակերպմանն ուղղված քոուչինգը ներառում է ոչ թե մարքեթինգային պլանի մշակում, այլ խորհրդատվություն, որը կօգնի սահմանել իրատեսական նպատակներ, խնայել ժամանակ և միջոցներ: Այն օգնում է հստակ պատկերացում կազմել կատարվող մարքեթինգային քայլերի, ակնկալվող արդյունքների վերաբերյալ և, ըստ այդմ, մշակել մարքեթինգային ռազմավարություն` գտնելով խնդրի լուծումը:
Տեխնիկապես, քոուչինգի նման եղանակը հետևյալ ձևն ունի. Առաջին հանդիպմանը քոուչը և հաճախորդը համաձայնության են գալիս` մանրամասն քննարկելով հետագա համագործակցության
բոլոր դրույթները: Այնուհետև քոուչը հարցերի միջոցով բացահայտում է հաճախորդին հետաքրքրող թեմաները: Բնական է, որ այդ հարցերն ունեն մշակված մեթոդաբանություն,
որոնք հաճախորդին թույլ են տալիս գտնել իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները և խնդիրների լուծումը: Հարկավոր է նշել, որ ոչ թե քոուչն է գտնում այդ լուծումները, այլ հենց հաճախորդը, իսկ քոուչը միայն օգնում է այդ գործում:
Քոուչինգի այս տեսակը կհետաքրքրի բոլոր նրանց, ովքեր ցանկանում են հասնել առավել մեծ արդյունքների թե բիզնեսում և թե կյանքում: Այն ակտուալ է բոլոր նրանց համար, ովքեր իրենց մեջ հեռանկար են տեսնում և ձգտում են զարգացնել այն: Քոուչինգը նաև կարևոր է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են առավելագույնս
հաջողության հասնել իրենց գործունեության բոլոր ասպեկտներում` ճիշտ կառուցել կարիերան, հասնել փոխըմբռնման հասարակության հետ, բարձրացնել բիզնեսի արդյունավետությունը, բարելավել սեփական կյանքը: Սա այն դրույթների միայն մի մասն է, որը հնարավոր է իրկանացնել քոուչինգի միջոցով: Այլ խոսքերով` քոուչինգն արդյունավետ է բոլոր բնագավառներում:
Սամվել Գևորգյան
«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման կենտրոնի տնօրեն
No comments :
Post a Comment