September 19, 2016

Փոխվել է պետք: Հենց հիմա

Ինչու՞ չի զարգանում փոքր բիզնեսը Հայաստանում: Ավելի ճիշտ, ինչու՞ այն ճահճից դուրս չի գալիս: Որո՞նք են պատճառները: Օրենքնե՞րը, հարկային և մաքսային վարչարարությու՞նը, բյուրոկրատական համակա՞րգը, ոլորտի պատասխանատունե՞րը… Շարունակե՞նք թվարկել, թե՞…Չէավելի լավ է կանգ առնենքԻնչու՞Որովհետև մենք ժամանակ չունենքԱշխարհն այնպիսի արագությամբ է փոխվումոր նույնիսկ փոփոխություններին հետևելն է դժվարէլ չեմ ասումարձագանքելը այդ փոփոխություններինՊետք է լինենք ավելի ճկունավելի արագավելի համառավելի բաց փոփոխությունների նկատմամբ

Այս վերջին կետի վրա կուզենայի մի փոքր կանգ առնել: Ի՞նչ է նշանակում` ավելի բաց փոփոխությունների նկատմամբ: Մենք դժվարությամբ ենք նոր գիտելիք ընդունում, նոր մոտեցում ընկալում, նոր գաղափար ներդնում: Սովորել ենք աշխատել հին մեթոդներով ու իր դարն ապրած մտածելակերպով: Չենք սիրում նոր մոտեցումներ ձևավորել, քանի որ «հարյուր տարի է` այս ձևով աշխատում ենք, ինչու՞ պետք է փոխվենք»: Դաժան արտահայտություն է, սակայն այն կարելի է լսել ամենուր, թե՛ Շիրակում, թե՛ Սյունքում, թե՛ Տավուշում և թե՛ Երևանում: Հարյուր տարի… Ինչեր ասես, որ չեն եկել մեր գլխին հարյուր տարվա ընթացքում, իսկ մենք…

Մի «վայ» գործարարի ասում եմ, որ պետք է օգտագործել ինտերնետի հնարավորությունները բիզնեսի համար և լսում եմ տարօրինակ պատասխան. «էդ մեր խելքի բանը չէ»: Մեկ ուրիշին խորհուրդ եմ տալիս անձնակազմի կառավարման նոր մեթոդներ կիրառել, իսկ պատասխանը. «էդ էր մնացել պակաս, որ աշխատողների մասին էլ մտածեմ»: Երրորդին հորդորում եմ ֆինանսական վերլուծության տարրեր կիրառել, իսկ նա. «Շատ մի փող ունենք, մի հատ էլ վերլուծություններով զբաղվենք»: Իսկ այս մեկը ընդհանրապես զավեշտ է: Երբ մի, իր խոսքով ասած, բիզՄեսմենի հետ զրույցում ասացի, որ պետք է ճանաչել յուրաքանչյուր հաճախորդի ակնկալիքները, պատասխանը եղավ. «Ուրիշ դարդ ու ցավ չունեի, հիմա էլ “կլենտների” (նորից իր բառով) հետևից ընկնեմ»: Այսպիսի բաներ… Այս մարդիկ մեր շրջապատից են և հաստատ այլմոլորակայիններ չեն:

Մենք պետք է փոխվենք, դառնանք ճկուն, արձագանքենք փոփոխություններին, սովորենք սովորել: Թե չէ ասում ենք, որ կրթասեր ժողովուրդ ենք, սակայն կարծես թե “կրթվում ենք” դիպլոմի համար, երբ մնացածը կրթվում են գիտելիքի համար: Դե, կարող ենք ասել, որ մեր ԲՈՒՀ-երը լավը չեն: Իհարկե, պատճառ միշտ էլ կարելի է գտնել:

Միգուցե պետք է սկսել մաքուր էջից: Ասում են` ժամանակ է պետք փոխվելու համար: Հարգելիներս, մենք այդ ժամանակը չունենք: Պետք է փոխվել հենց հիմա: Մենք պետք է դառնանք պահանջկոտ մեր նկատմամբ… Թե չէ միայն ուրիշներից ենք պահանջում:

No comments :

Post a Comment