Showing posts with label Հայաստան. Show all posts
Showing posts with label Հայաստան. Show all posts

December 6, 2016

Հայաստանի տնտեսության «պարզ կառուցվածքը»

Հայաստանի տնտեսությունը ունի «պարզ կառուցվածք»` բաղկացած 2 մասից. ներքին սպառումն ապահովող և արտահանմանը միտված:

Ներքին սպառման ուղղություններից են` ներմուծումը, Հայաստանի բնակչությանը մատուցվող տարատեսակ ծառայությունները, ինչպես նաև փոքր և մեծ արտադրությունները, որոնք միտված են ծածկելու ներքին պահանջարկը: Իսկ շուկան մեզ մոտ բավականինփոքր է, հաշվի առնելով բնակչության առկա թիվը, ինչպես նաև մարզային և քաղաքային բնակչության եկամուտների անհամաչափբաշխվածությունը:

Հանքարդյունաբերությունը չեմ դիտարկում, քանիոր կարծում եմ Հայաստանի ընդերքի շահագործումը երկարաժամետ կտրվածքով անդառնալի ու ծայրահեղ բացասական հետևանքներ է թողնում Հայաստանի բնակչության առողջության և, հետևաբար, ապագա սերունդների վրա: Չնայած կարճաժամկետ կտրվածքով ապահովում է հանքարդյունաբերության ոլորտի աշխատակիցների որոշակի եկամուտ, ինչպես նաև ապահովում է պետական բյուջեի մի մասը:

September 19, 2016

Փոխվել է պետք: Հենց հիմա

Ինչու՞ չի զարգանում փոքր բիզնեսը Հայաստանում: Ավելի ճիշտ, ինչու՞ այն ճահճից դուրս չի գալիս: Որո՞նք են պատճառները: Օրենքնե՞րը, հարկային և մաքսային վարչարարությու՞նը, բյուրոկրատական համակա՞րգը, ոլորտի պատասխանատունե՞րը… Շարունակե՞նք թվարկել, թե՞…Չէ, ավելի լավ է կանգ առնենք: Ինչու՞: Որովհետև մենք ժամանակ չունենք: Աշխարհն այնպիսի արագությամբ է փոխվում, որ նույնիսկ փոփոխություններին հետևելն է դժվար, էլ չեմ ասում` արձագանքելը այդ փոփոխություններին: Պետք է լինենք ավելի ճկուն, ավելի արագ, ավելի համառ, ավելի բաց փոփոխությունների նկատմամբ…

August 10, 2012

ԴԱԺԱՆ ՓԱՍՏԵՐ ԵՎ ՀԵՇՏ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ. մաս 3


Շատ հետաքրքիր շաբաթ ստացվեց: Այն սկսեցի Բագրատաշենում, իսկ շաբաթվա երկրորդ կեսն անցկացրի Մեղրիում: Հայաստանի հյուսիսային կետից մինչև հարավային դարպասներ մոտ 600կմ է: Նորմալ ճանապարհների դեպքում կարելի էր մոտ 7-8 ժամում անցնել այդ ճանապարհը, բայց իհարկե ոչ Հայաստանի ճանապարհներով:

Գաղտնիք չէ, որ ճանապարհները կենսական նշանակություն ունեն երկրի տնտեսական զարգացման գործում, իսկ ինչպիսի՞ն են Հայաստանի ճանապարհները:

Ճանապարհների որոշ հատվածներ այնքան ալիքավոր ու անհարթ են դառնում, որ կարծես ընթացքում փչացած կարուսել նստած լինես: Մասնավորապես` Գորիս-Սիսիան ճանապարհի մի քանի տեղանք շատ վատ վիճակում է` տեղ-տեղ քանդված հատվածները ամիսներ շարունակ չեն նորոգվում: Օրինակ, Սևան-Դիլիջան թունելից մինչ Դիլիջան տանող և քաղաքի մեջ գտնվող ճանապարհները ուղղակի աղետալի վիճակում են: Տարօրինակ է, քանի որ այն միջպետական ճանապարհ է: