Showing posts with label երիտասարդներ. Show all posts
Showing posts with label երիտասարդներ. Show all posts

September 6, 2013

Ավարտվեց «Ուսանողների աշխատանքի տեղավորման և պրակտիկայի հնարավորությունների խթանում» ծրագիրը

Սեպտեմբերի 5-ին տեղի ունեցավ «Ուսանողների աշխատանքի տեղավորման և պրակտիկայի հնարավորությունների խթանում» ծրագրի ավարտական միջոցառումը: Ծրագիրն իրականացվել է «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի և ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի («Ի-Դի-Էմ-Սի») ֆինանսավորմամբ:

Միջոցառմանը ներկա էին մասնակից 16 ուսանողները Հայաստանի Ազգային Ագրարային համալսարանից, ներկայացուցիչներ պտուղ-բանջարեղեն վերամշակող ընկերություններից, ԱՄՆ ՄԶԳ «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրից և այլ կազմակերպություններից:

September 22, 2011

Հնարավո՞ր է բիզնես սկսել Հայաստանում. հայ երիտասարդի կարծիք

Այսօր Հայաստանում շատ երիտասարդներ են մտածում սեփական բիզնես սկսելու մասին:

Ի՞նչն է նրանց դրդում այդ քայլին: Չէ՞ որ սեփական բիզնես սկսելը կապված է մի շարք խոչընդոտների, վտանգների և անորոշությունների հետ: Թողնել խաղաղ և կարգավորված ութժամյա աշխատանքային ռեժիմը և աշխատել օրը 24 ժամ, շաբաթը 7 օր… հրաժարվել կայուն ամսական աշխատավարձից և վտանգել բիզնեսի մեջ ներդրած գումարներդ… Անհրաժեշտ մասնագետների ընտրություն, հաճախորդների ակնկալիքների արդարացում, դժվարություններ հումքի կամ ապրանքի մատակարարների հետ… էլ չեմ ասում վարկերի, հարկային տեսչության և այլ գլխացավանք առաջացնող հարցերի մասին: