Այսօր Հայաստանում շատ երիտասարդներ են մտածում սեփական բիզնես սկսելու մասին:
Ի՞նչն է նրանց դրդում այդ քայլին: Չէ՞ որ սեփական բիզնես սկսելը կապված է մի շարք խոչընդոտների, վտանգների և անորոշությունների հետ: Թողնել խաղաղ և կարգավորված ութժամյա աշխատանքային ռեժիմը և աշխատել օրը 24 ժամ, շաբաթը 7 օր… հրաժարվել կայուն ամսական աշխատավարձից և վտանգել բիզնեսի մեջ ներդրած գումարներդ… Անհրաժեշտ մասնագետների ընտրություն, հաճախորդների ակնկալիքների արդարացում, դժվարություններ հումքի կամ ապրանքի մատակարարների հետ… էլ չեմ ասում վարկերի, հարկային տեսչության և այլ գլխացավանք առաջացնող հարցերի մասին:
Այս հանգամանքները ի չիք են դարձնում շատերի` բիզնեսմեն դառնալու և մեծ գումարներ վաստակելու երազանքը, և ետ են պահում բազմաթիվ երիտասարդների սեփական բիզնեսը սկսելու մտքից: Բիզնեսի մտքից հրաժարվելու պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանում բիզնես միջավայրը հավասար հնարավորություններ չի ստեղծում առողջ մրցակցության համար:
Հարցին պետք է նայել այլ տեսանկյունից ևս: Չէ՞ որ բիզնես վարելը միայն գումար վաստակելու մեջ չէ: Դրա միջոցով կարող ես զբաղվել սիրածդ գործով, լինել ինքդ քո գլխի տերը, պատասխանատու լինել ինքդ քեզ, փոխել ինչ-որ բան աշխարհում, նպաստել Հայաստանում բիզնեսի զարգացմանը, աշխատատեղեր ստեղծել շատերի համար:
Բիզնես սկսելուց առաջ պետք է հաշվի առնել նաև անձնական ռեսուրսները` և՛ մասնագիտական, և՛ ֆինանսական տեսանկյունից:
Կարևոր է նաև հաշվի առնել ցանկությունը, աշխատելու և խոչընդոտներ հաղթահարելու պատրաստակամությունը: Շատ հեշտ է ասել «հնարավոր չէ», այդ բառերն ազատում են քեզ շատ պարտականություններից և պաշտպանում են քեզ վտանգներից: Եթե կան համապատասխան պայմաններ, միջոցներ, և կա ցանկություն, ուրեմն պետք է այն զարգացնել, դարձնել գաղափար, մշակել բիզնես պլան և իրագործել:
Գուցե շատերը չհամաձայնվե՞ն այս կարծիքի հետ…
Ես լրիվ համաձայն եմ:
ReplyDeleteԽոչընդոտներ կյանքի բոլոր բնագավառներում էլ կարող են լինել: 8-ժամյա, աշխատավարձող աշխատողների մոտ էլ շատ խոչընդոտներ լինում են: Բայց լրիվ ուրիշ բան է, երբ դու ես ստեղծում ու զարգացնում: Օրինակ իմ մոտ ցանկությունը այնքան մեծ է սեփական բիզնեսը սկսելու, որ ոչ մի խոչընդոտ, ոչ մի "գլխացավանք", ոչինչ չի կարող ստիպել հրաժարվել այդ մտքից:
Եթե ընտրում ես "Սեփական բիզնեսը" քո համար ու ընդունում ես, որ ուղղությունը մեկն է և այլընտրանք չկա, ապա ամեն ինչ այդքան էլ դժվար չի ստացվում: Կարևորն ինչ անում ես, հաճույքով անես:
http://armfinance.am/articles/%D5%B0%D5%B6%D5%A1%D6%80%D5%A1%D5%BE%D5%B8%D5%9E%D6%80-%D5%A7-%D5%A2%D5%AB%D5%A6%D5%B6%D5%A5%D5%BD-%D5%BD%D5%AF%D5%BD%D5%A5%D5%AC-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B0%D5%A1%D5%B5-%D5%A5%D6%80%D5%AB%D5%BF%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%A4%D5%AB-%D5%AF%D5%A1%D6%80%D5%AE%D5%AB%D6%84.html
ReplyDeleteԻսկ ես կարծում եմ,որ Հայաստանում խոչընդոտները չեն,որ խանգարում են երիտասարդներին ստեղծել բիզնես և սկսել նոր գործ,դե եթե իհարկե դուք չեք ուզում զբաղվել շաքարավազի ներմուծմամբ:Եվ ընդհանրապես,իմ կարծիքով մեր երկիրն այդքան էլ չի տարբերվում մնացած երկրներից`նույնիսկ ամենազարգացածներից,այս առումով,նմանատիպ խոչընդոտներ կան համարյա թե բոլոր երկրներում և եթե այդ փաստարկները ոմանց համար խոչընդոտ են,ապա ոմանց համար դրանք մարտահրավեր են,նոր գաղափարների ծնունդ,տեղում չդոփալու և առաջ շարժվելու համար հիանալի առիթ:Իսկ մեզ մոտ կան երիտասարդ բիզնեսմեններ,իսկական բիզնեսմեններ,որոնք այս պահին,ի տարբերություն մեզ,չեն փորձում խելացի մտքեր արտահայտել,այլ ամերիկերեն ասաց բիզնես են անում:
ReplyDeleteԲիզնեսմենն ամենուրեք էլ կարող է բիզնես սկսել,նույնիսկ Հայաստանում:
Դավիթ ջան, շնորհակալություն հոդվածը վերատպելու համար :)
ReplyDeleteԵս ամբողջովին կիսում եմ Գրիգորի կարծիքը: Ուրախ եմ, որ նման ազատական մտածելակերպի մարդիկ կան մեր շրջապատում: Հենց այսպիսի մարդիկ են առաջընթաց ապահովում: Իսկ նրանք, ովքեր շաքարավազի ներմուծումը պատճառ են բերում թե ոչինչ հնարավոր չէ Հայաստանում անել, ապա խորհուրդ կտամ կարդալ մեր այս բլոգի "Չ Տառի Չարիքը" գրառումը:
ReplyDelete