September 1, 2011

Կառավարե'ք Ձեր ժամանակը

Երբ խոսում ենք բիզնեսի արդյունավետության մասին, պետք է հաշվի առնենք երկու հանգամանք. փող և ժամանակ: Փոքր բիզնեսի սեփականատիրոջ համար ցանկացած առումով անարդյունավետ լինելը մեծ սխալ է, որն ազդում է ոչ միայն Ձեր նյարդերի և ֆինանսական դրության, այլ ձեր բիզնեսի վրա:

Անարդյունավետ լինել նշանակում է, որ Դուք դեռ չեք գտել ձեր ժամանակը արդյունավետ ծախսելու լավագույն տարբերակը: Իսկ խնդիրը պետք է լուծել, քանի որ այն կօգնի Ձեզ խուսափել ֆինանսական խնդիրներից և ունենալ բավարար ժամանակ ընտանիքի և ընկերների համար: Բիզնես վարելիս կարևոր է նաև պահպանել աշխատանք/անձնական կյանք հավասարակշռությունը:

Ահա մի քանի խորհուրդներ, որոնք Ձեզ կօգնեն ճիշտ կառավարել ժամանակը.
  1. Սահմանեք Ձեզ համար առաջադրանքներ և խստորեն հետևեք դրանց: Շատ հեշտ է շեղվել և անել աշխատանք կապված Ձեր բիզնեսի այլ խնդիրներին, բայց պետք է շարունակ հետևել և հիշել, թե ինչ էիք որոշել անել այդ օրը: Եթե անընդհատ ավելացնեք Ձեր օրվա անելիքների ցանկը, երբեք չեք հասցնի անել բոլորը մեկ օրում, ինչը վստահաբար կնյարդայնացնի Ձեզ:
  2. Հանձնարարեք աշխատանքի մի մասը Ձեր աշխատողներին: Որպես բիզնեսի սեփականատեր` դուք պետք է իմանաք Ձեր բիզնեսի հետ կապված ամեն ինչի մասին և պատասխանատվություն կրեք, վերջիվերջո դա ձեր բիզնեսն է: Այնուամենայնիվ դա չի նշանակում, որ ամեն ինչ Դուք ինքներդ պետք է անեք: Պետք է վստահել աշխատողներին:
  3. Փոքր բիզնեսի կարիքները հաճախ ունենում են պիկեր և անկումներ, դա նշանակում է, որ կան ժամանակներ, երբ դուք և ձեր աշխատակիցները կարողանում եք հաղթահարել ծանրաբեռնվածությունը, և կան ժամանակներ, երբ լարվածությունը շատ բարձր է, և ավելի լավ է ժամանակավորապես վստահել աշխատանքի մասը, որ չեք հասցնում վարձու փորձառու մասնագետներին:
  4. Հանդիպումներն ու քննարկումները հնարավորինս թեմայի շուրջ պահեք: Թիմով աշխատելիս հաղորդակցությունը կենսական նշանակություն ունի: Պետք է քննարկման ժամանակ հստակ ձևակերպել նպատակը և հետևել արդյո՞ք քննարկումներն ընթանում են քննարկվող հարցի շուրջ: Սա կարևոր է հատկապես առավել զբաղված շրջանում:

Դժվար է այս մեթոդներն անվանել հեղափոխական, կամ ասել, որ դրանք կվերափոխեն Ձեր բիզնեսը, բայց նշված խորհուրդներին հետևելը սովորություն դարձնելը ավելի արդյունավետ դառնալու սկիզբը կարող են հանդիսանալ:

3 comments :

  1. Շատ կարևոր հոդված էր: Լիովին համաձայն եմ!

    ReplyDelete
  2. Ես կասեի ժամանակը չվատնենք անիմաստ ինտերնետային խաղերի վրա: Սա ամենացավալի հոգսն է այսօր մեր երիտասարդների շրջանում: Երեխաները բթանում են:

    ReplyDelete
  3. Հիանալի է, ավելի մեծ ակնածանքով եմ լցվում, երբ նման օգտակար գրառումներում նշում են նաև աղբյուրը...
    Գրագետ ու հասկանալի են նյութերը: Շնորհակալություն:

    ReplyDelete