Showing posts with label businessman. Show all posts
Showing posts with label businessman. Show all posts

February 8, 2017

Ձեռնարկատեր լինելու մասին. 3-րդ մաս*

Ժողովներ

Ձեզ դա դուր է գալիս թե ոչ, բայց դուք պետք է ժողովներ անցկացնեք: Կարևորը դրանց արդյունավետությունն է: Գոյություն ունի ժողովի երկու տեսակ. որոշումներ կայացնելու և աշխատակիցներին տեղեկատվություն տրամադրելու համար: Առաջինի արդյունավետությունը կախված է միայն ձեզանից, երկրորդինը` թիմի պատրաստվածությունից: Հրաժարվեք կամայական տեսակի ժողովներից, եթե դուք մտադիր չեք որոշում կայացնելու, կամ եթե դուք ոչինչ չունեք ասելու միմյանց:

Եթե անպատրաստ ներկայանաք ժողովին, դուք կծախսեք ներկաներից յուրաքանչյուրի ժամանակը: Գոյություն ունի ընդհանուր սկզբունք. յուրաքանչյուր մեկ ժամանոց ժողովին պատրաստվելու համար պետք է ծախսել 30 րոպեից ոչ պակաս:

Հարկավոր չէ ներկա լինել յուրաքանչյուր ժողովին: Որպես ընկերության հիմնադիր, ձեզ մոտ հնարավոր է առաջանա նման գայթակղություն: Պատրաստ եղեք դիմադրել:

Անկեղծ հարցրեք աշխատակիցներին, արդյոք կա ձեր ներկայության կարիքը: Եթե կա, ապա խնդրեք ուղարկել օրակարգը, և հստակեցրեք, ինչ է ձեզանից պահանջվում: Եթե ոչ` հրաժարվեք:

February 1, 2017

Ձեռնարկատեր լինելու մասին. 2-րդ մաս*

Կորպորատիվ մշակույթ

Դուք եք ձեր ընկերության կորպորատիվ մշակույթի պահապանը: Միայն դուք եք որոշում ինչն է ընդունելի, ինչն ոչ: Եթե ձեզ համար միևնույն է և դուք անտարբեր եբ, ապա դուք ոչնչացնում եք մշակույթը:

Միշտ ավելի հեշտ է աշխատանքի ընդունել համախոհների, քան փորձել համոզել նրանց, ովքեր չեն հավատում ձեր մշակույթին: Եթե դուք պատրաստվում եք վարձել լավ մասնագետի, ով չի կիսում ձեր արժեքները, ապա հաստատ չարժե:

Դուք ստիպված կլինեք խոսել, բղավել, հուշել, կրկնել, երգել, հիշեցնել ընկերության արժեքների մասին: Մշակույթը մշակույթ է դառնում միայն այն ժամանակ, երբ այն շարունակաբար գտնվում է եթերում:

Լավ կորպորատիվ մշակույթի որևէ սահմանում գոյություն չունի: Այն չպետք է լինի ուտոպիստական, բայց պետք է առաջացնի աշխատակիցների արձագանքը:

Ձեր մշակույթը պաշտամունք չէ: Պետք է պահպանել միայն ընդհանուր սկզբունքները, իսկ ձևն ու բնույթը արագ կզարգանան ընկերության աճի հետ մեկտեղ:

Իդեալական մշակույթը հիմնված է երկու սկզբունքների վրա. ուրիշների աշխատանքի նկատմամբ հարգանք և բաց հաղորդակցություն: 

January 26, 2017

Ձեռնարկատեր լինելու մասին. 1-ին մաս

Google-ի նախկին աշխատակից և Hacker Earth ծառայության հիմնադիր Սաչին Գուպտայի մտքերը ձեռնարկատիրության մասին: Նա սկսնակ ձեռներեցներին տալիս է տարբեր խորհուրդներ, թե ինչպես կայացնել որոշումներ, լինել առաջնորդ, ներգրավել ներդրումներ և անցկացնել խորհրդակցություններ…

Ընդհանուր Խորհուրդներ

Ձեռնարկատիրությունը չափազանց ծանր աշխատանք է: Կարևոր չէ, դուք պատրաստվել եք լինել ձեռնարկատեր թե ոչ, կամ ստացել եք հատուկ կրթություն: Միևնույն է, դա քիչ է:

Ձեզ կթվա, որ դուք տանուլ եք տալիս բոլոր ճակատներում: Բայց դա այդպես չէ: Դուք պետք է համառ լինեք:

Անորոշությունը ձեռնարկատիրական գործունեության բնորոշիչ հատկանիշ է: Ոչ մի երաշխիք չկա, որ դուք կդիմանաք մեկ տարի, մեկ ամիս, նույնիսկ մեկ շաբաթ: Ընդունեք դա որպես իրողություն:

Ղեկավարումը դա անցում է սևագործ աշխատանքից դեպի աշխատակիցներին հանձնարարություններ տալը` ընկերության աճին զուգընթաց: