Showing posts with label ֆինանսական գրագիտություն. Show all posts
Showing posts with label ֆինանսական գրագիտություն. Show all posts

January 23, 2017

Բիզնեսմենի ֆինանսական գրագիտության կամ նրա բացակայության մասին


Քանի որ մի տեսակ եսակենտրոն ենք, հաջողությունները վերագրում ենք մեզ, իսկ ձախողումների դեպքում փնտրում ենք մեղավորներ: Նույնը բիզնեսում: Ոչ մի տարբերություն: Մի փոքր հաջողություն, 1-2 նոր հաճախորդ, մեկ հաջողված պայմանագիր ու միանգամից առաջ է գալիս բիզնեսի տիրոջ «ես»-ը:  Իսկ, երբ ձախողվում ենք, ո՞վ է մեղավոր. երկիրը, հարկայինը, հաճախորդները, աշխատողները… բոլորը, բայց ոչ բիզնեսի տերը:

Մեր բոլոր ձախողումներում, լինի անձնական, ֆինանսական, թե բիզնես, իր մեծ «ներդրումն» ունի ֆինանսական գրագիտության բացակայությունը, ավելի ճիշտ` ֆինանսական անգրագիտությունը: Սա հատկապես վերաբերվում է ՓՄՁ սեփականատերերին, քանի որ այս խումբն է, որը միայնակ «պայքարում» է մի քանի ուղղությամբ. խոշոր բիզնես, հարկային, մաքսային, բանկեր և այլ ճակատներ: Այս խմբի համար ֆինանսական գրագիտությանը տիրապետելը ունի ճակատագրական նշանակություն: