Շատ հետաքրքիր մարդիկ են հայ գործարարները…Կարծում եմ շատերը կհամաձայնվեն այս մտքի հետ: Հայ գործարարները աչքի են ընկնում աշխատասիրությամբ, ճկունությամբ, դժվարությունները հաղթահարելու աննկուն կամքով: Այս ցանկը կարելի է շարունակել:Սակայն, ես կուզենայի ուշադրություն դարձնել մեկ այլ հարցի վրա: Ինչո՞ւ են հայ գործարարները մեծ ներդրումներ անում ու նրանցից շատերը այդ ներդրումները հիմնավորում են էմոցիոնալ փաստարկներով: Օրինակ, “ես գիտեմ, որ լավ բիզնես է”, “ինչո՞ւ պետք է նրա (պայմանական մրցակից) մոտ ստացվի, իսկ իմ մոտ ոչ”, “ես շուկան կգրավեմ”, “փորձը փորձանք չէ” և այլն:
Showing posts with label գովազդ. Show all posts
Showing posts with label գովազդ. Show all posts
September 26, 2016
February 2, 2012
Թաքնված գովազդներ բլոգներում
Բլոգներում գովազդելը նոր երևույթ է, սակայն բավականին էֆեկտիվ մեթոդ է ինտերնետում ընկերությունների, բրենդների, ապրանքների ու ծառայությունների առաջխաղացման համար: Տարբեր ֆորումներում, սոցիալական ցանցերում արվող գովազդին զուգահեռ, այն կազմում է SMM-ի (Social Media Marketing) բաղկացուցիչ մասը:
Բլոգն իրենից ներկայացնում է ոչ միայն կայքի տարատեսակ, այլ ինչ որ առումով հանդիսանում է հեղինակի օրագիրը: Քանի, որ այն օրագրի բնույթ է կրում, ապա այնտեղ արված գովազդը չի ընկալվում որպես բացահայտ գովազդ, այլ որպես` հեղինակի անձնական կարծիք: Այդ իսկ պատճառով ավելի շատ վստահություն է ներշնչում: Այնուհետև դրա շուրջ քննարկություն է ծավալվում և այս դեպքում ընթերցողը նույնպես դառնում է այդ տեղեկատվության կրողը և հնարավորության դեպքում անգիտակցաբար կտարածի այն:
January 17, 2012
Վեբ-կայքն էլ է հաճախորդներ բերում
Պատկերացրեք մի մարդ, որն ունի բազում փայլուն գաղափարներ և դրանցով շատերի հետ կիսվելու և նրանց օգնությամբ իրագործելու դեպքում կարող էր մեծ հաջողություններ ունենալ:
Սակայն նա շփվում է սահմանափակ քանակությամբ մարդկանց հետ, որոնց այնքան էլ չեն հետաքրքրում վերջինիս մտքերն ու գաղափարները: Այդպիսով դրանք չեն իրագործվում և գնալով մարում են:
Ճիշտ այսպիսի իրավիճակ է այն բոլոր կայքերի դեպքում, որոնք ստեղծվել են, սակայն գտնվում են այսպես ասած մեկուսացված վիճակում: Կարևոր չէ, թե որքան հրաշալի է պատրաստված Ձեր ընկերության կայքը, ինչպիսի լավ ապրանք կամ ծառայություն եք Դուք առաջարկում, եթե այդ մասին չգիտեն Ձեր պոտենցիալ հաճախորդները:
բառաշղթա
գովազդ
,
Ինտերնետ մարքեթինգ
,
կայք
,
վեբ-կայք
January 12, 2012
Գովազդի երկու երեսը
Ինչո՞ւ ենք մենք գովազդում մեր ապրանքներն ու ծառայությունները:
Իհարկե, որպեսզի ապահովենք այդ ապրանքների և ծառայությունների վաճառքը: Գովազդը ծառայում է նպատակին, եթե այն կառուցված է խելացի ձևով:
Իսկ խելացի գովազդ մշակելու համար պետք է խորությամբ հասկանանք նրա էությունը:
Գովազդի էությունը կայանում է նրանում, որ այն բաղկացած է երկու տարբեր մակարդակներից.
բառաշղթա
գովազդ
,
հաճախորդներ
,
վաճառք
October 26, 2011
AIDA-ի չորս փուլերի կիրառումը գովազդում
Ինտերնետի և տեխնոլոգիաների զարգացումը կազմակերպություններին գովազդի լայն հնարավորություններ է տալիս: Մի քանի տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ երբևէ կգա մի օր, որ կարելի կլինի գովազդել ապրանքը կամ ծառայությունը ինտերնետի միջոցով:
Այսօր գովազդներ կարելի է տեսնել ամենուր` փողոցում, հեռուստացույցի էկրաններին, գրքերում և ինտերնետում:
Հնարավորությունները մեծ են, բայց շատ հաճախ չկա ճիշտ հանդիսատես: Խնդիրն այն է, որ մարդիկ հոգնում են միանման գովազդային հոլովակներից, պաստառներից, միանման կարգախոսներից: Հնարավորությունները իսկապես մեծ են, պետք է դրանք ճիշտ կիրառել:
Subscribe to:
Posts
(
Atom
)




