Պատկերացրեք մի մարդ, որն ունի բազում փայլուն գաղափարներ և դրանցով շատերի հետ կիսվելու և նրանց օգնությամբ իրագործելու դեպքում կարող էր մեծ հաջողություններ ունենալ:
Սակայն նա շփվում է սահմանափակ քանակությամբ մարդկանց հետ, որոնց այնքան էլ չեն հետաքրքրում վերջինիս մտքերն ու գաղափարները: Այդպիսով դրանք չեն իրագործվում և գնալով մարում են:
Ճիշտ այսպիսի իրավիճակ է այն բոլոր կայքերի դեպքում, որոնք ստեղծվել են, սակայն գտնվում են այսպես ասած մեկուսացված վիճակում: Կարևոր չէ, թե որքան հրաշալի է պատրաստված Ձեր ընկերության կայքը, ինչպիսի լավ ապրանք կամ ծառայություն եք Դուք առաջարկում, եթե այդ մասին չգիտեն Ձեր պոտենցիալ հաճախորդները:
Այժմ բիզնեսի զգալի մասը տեղափոխվել է ինտերնետային դաշտ և ցանկացած ընկերության համար խիստ կարևոր է կայքի առկայությունն ու դրա օպտիմալացումը` այդ դաշտում տեսանելիության բարձրացման և բրենդի ճանաչողության համար: Այստեղ հնարավորությունները անհամեմատ ավելի մեծ են, քանի որ լսարանը բավականին լայն է, իսկ ծախսերը, համեմատած գովազդի մյուս միջոցների հետ, նվազագույն:
Ցանկացած ապրանք կամ ծառայություն ստեղծվում է մարդկանց պահանջմունքների բավարարման համար: Ինտերնետ մարքեթինգի նպատակն էլ հենց դա է` հայտնել Ձեր պոտենցիալ հաճախորդներին Ձեր ռեսուրսի մասին, այն մասին, որ Դուք ունեք այն, ինչն իրենց անհրաժեշտ է:
Խանութում հաճախորդների ենք սպասում, ուրախանում ենք, երբ շատ այցելուներ ենք ունենում` գիտակցելով որ այցելուների աճին զուգահեռ աճում է նաև պոտենցիալ հաճախորդների թիվը, այդ իսկ պատճառով փորձում ենք առավելագույնս լավ ներկայացնել մեր ապրանքը` մատնանշելով վերջինիս որակն ու առանձնահատկությունները: Այս ամենն արվում է հաճախորդին գործողության մղելու համար: Նույնը վերաբերում է վեբ-կայքին, այցելությունների աճի հետ մեկտեղ աճում է Ձեր պոտենցիալ հաճախորդների թիվը, ուստի այնտեղ պետք է շատ ճիշտ ներկայացված լինի Ձեր առաջարկած ապրանքը կամ ծառայությունը, հաճախորդին մղի կոնկրետ գործողության` զանգ, նամակ, հարցեր, այցելություն և այլն…
View more presentations from Բիզնեսի Աջակցման Կենտրոն
Շնորհակալություն օգտակար ինֆորմացիայի համար:
ReplyDelete