Showing posts with label կայք. Show all posts
Showing posts with label կայք. Show all posts

January 17, 2012

Վեբ-կայքն էլ է հաճախորդներ բերում

Պատկերացրեք մի մարդ, որն ունի բազում փայլուն գաղափարներ և  դրանցով շատերի հետ կիսվելու և նրանց օգնությամբ իրագործելու դեպքում կարող էր մեծ հաջողություններ ունենալ:

Սակայն նա շփվում է սահմանափակ քանակությամբ մարդկանց հետ, որոնց այնքան էլ չեն հետաքրքրում վերջինիս մտքերն ու գաղափարները: Այդպիսով դրանք չեն իրագործվում և գնալով մարում են:

Ճիշտ այսպիսի իրավիճակ է այն բոլոր կայքերի դեպքում, որոնք ստեղծվել են, սակայն գտնվում են այսպես ասած մեկուսացված վիճակում:  Կարևոր չէ, թե որքան հրաշալի է պատրաստված Ձեր ընկերության կայքը, ինչպիսի լավ ապրանք կամ ծառայություն եք Դուք առաջարկում, եթե այդ մասին չգիտեն Ձեր պոտենցիալ հաճախորդները:

August 11, 2011

Լավ է 2 փոքր, բայց իրատեսական քայլ, քան 1 մեծ անհասանելի ծրագիր


Կատարելության մասին անհասանալի ծրագրերը օնլայն բիզնեսում մահ են: Անհրաժեշտ է արագ կողմնորոշվել ինչ ենք անում, ինչպես ենք անում և անմիջապես անցնել գործի: Կան ընկերություններ, ովքեր հնացած կայքի մոտ նստել, մտածում են ինչից սկսել:  Կամ գծագրում են հսկայածավալ փոփոխություններ, որոնք անհասանելի են: