July 3, 2017

7 բնորոշ գիծ, որ պետք է ունենա յուրաքանչուր մարդկային ռեսուրսների կառավարիչ

Հայտնի է, որ մարդկային ռեսուրսների կառավարման բաժինը պատախանատու է ընկերության ռազմավարությանը համապատասխան անձնակազմի պլանավորման, աշխատանքային նկարագրերի կազման, նոր աշխատակիցների հավաքագրման, անձնակազմի կատարողականի գնահատման արդյունավետ մեթոդների մշակման համար: Հաճախ այն հանդիսանում է ղեկավարությանը և աշխատակիցներին կապող հիմնական օղակը:

Իսկ ի՞նչ բնորոշ գծերի, հմտությունների տեր մարդիկ կարող են հաջողության հասնել  մարդկային ռեսուրսների  կառավարման ոլորտում:

Ձեզ ենք ներկայացնում ոլորտի փորձագետների, ինչպես նաև առաջատար կայքերի  կողմից առաջարկված 7 բնորոշ գծեր, որոնք կարևոր են մարդկային ռեսուրսների կառավարիչների համար:

1. Վստահելիություն

Հաճախ մարդկային ռեսուրսների կառավարիչները այն մարդիկ են, ում աշխատակիցները դիմում են, երբ կազմակերպության ներսում ունեն  խնդիրներ: Մարդկային ռեսուրսների կառավարիչները նաև գործ ունեն այնպիսի զգայուն  թեմաների հետ, ինչպիսիք են՝ աշխատավարձը, կազմակերպության քաղաքականության խախտումները կամ  անձնական  խնդիրները, որոնք ազդում  են աշխատանքի վրա:  Ուստի շատ կարևոր է, որ աշխատակիցը մարդկային ռեսուրսների կառավարչի հետ խոսելիս իրեն ազատ և վստահ զգա:

2. Գերազանց լսելու ունակություն

Երբեմն ավելի արդյունավետ է աշխատակցին թողնել խոսել խնդրի շուրջ, քան ակտիվ կերպով փորձել լուծել այն: Հաջողակ մարդկային ռեսուրսների կառավարիչները կարողանում են լսել աշխատակցի խնդիրները և նպաստում, որ խնդիրը լուծի հենց ինքը՝ աշխատակիցը:

3. Կոնֆլիկտները կառավարելու կարողություն

Բիզնեսի հաջողության համար մարդկային ռեսուսների կառավարիչը պետք է կարողանա տարբեր բնավորության տեր մարդկանց օգնել աշխատել միասին՝ ընկերության նպատակներին հասնելու ուղղությամբ: Որպես պրոֆեսիոնալ` մարդկային ռեսուրսների կառավարիչը պետք է հմուտ լինի կոնֆլիկտների կառավարման և լարված իրավիճակների հարթման մեջ: 

4. Բանակցելու հմտություն

Հաճախ երկու և ավել հակասող տեսանկյունների միջև հմուտ մարդկային ռեսուրսների կառավարիչը կարող է ոսկե միջինը գտնել: Անհրաժեշտ է հիշել, որ բանակցության նպատակը երկու կողմերի բավարարված լինելն է, ինչին հասնելը այդքան էլ հեշտ չէ:

5. Վաճառողի մտածելակերպ

Զարմանալի է թվում, բայց մարդկային ռեսուրսների կառավարումը ինչ-որ առումով վաճառք է իրենից ներկայացնում: Մարդկային ռեսուրսների կառավարիչները պետք է կարողանան վաճառել իրենց կազմակերպությունը աշխատաշուկայում: Այս մտածելակերպը շատ կօգնի հաջողության հասնել մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում:

6. Նորագույն տեխնոլոգիաների իմացություն

Մարդկային ռեսուրսների կառավարիչները պետք է ուշադիր լինեն ոլորտում առկա նոր տեխնոլոգիաներին` կապված տեսազանգերի, արագ նամակագրական միջոցների կամ աշխատակիցների ներգրավման համակարգչային ծրագրերի հետ: Դա կօգնի օպտիմալացնել մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացը և արդյունավետ տնօրինել ժամանակը:

7. Լավ աշխատանքը գնահատելու ունակություն

Եվ վերջապես, ամենաներգրավված աշխատակիցները նշում են, որ աշխատում են այն միջավայրում, որտեղ նվաճումները խրախուսվում են: Ուստի շատ կարևոր է գնահատման արդյունավետ մեթոդներ մշակել կարողանալը և դրանց հետևելը:

Նշված կետերը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման են հանդիսանում մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ լինելու համար: Իսկ ինչպե՞ս տիրապետել մարդկային ռեսուրսների կառավարչի հիմնական գործառույթներին, կադրային գործավարությանը և աշխատանք գտնել այս ոլորտում: Նշված խնդիրների լուծման նպատակով «Բի Էս Սի» բիզնեսի աջակցման կենտրոնը ներդրել է «Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետի պատրաստում» ծրագիրը` Quick Start` Արագ մեկնարկ նախագծի շրջանակում: Նախագիծը նախատեսված է այն անձանց համար, ովքեր աշխատանք են փնտրում, ցանկանում են վերապատրաստվել կամ նեղ մասնագիտացում ստանալ: Նախագիծը կապող օղակ է հանդիսանում աշխատաշուկայի և գործատուների միջև:

Ծրագրի առաջիկա մեկնարկը հուլիսի 7-ին է:

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` https://goo.gl/pfaaB9 

No comments :

Post a Comment