April 5, 2011

Ձեր կայքը վարելու “ղեկը” մի հանձնեք ծրագրավորողներին


Անշուշտ, մենք առանց ծրագրավորողների ոչինչ չենք կարող անել, բայց մեզ` մարկետինգի մասնագետներիս է պետք գիտակցել, որ մեր կայքը օրվա վերջում պետք է արդարացնի իր գոյությունը` եկամուտներ բերելով մեր բիզնեսինԵվ այդ գործի վերահսկողությունն ու իրականացումը մեր ձեռքում պետք է լինի: Օրինակ` մենք, ուզում ենք իմանալ, թե որոնման ինչ տերմիններով են մեզ գտնում մեր հաճախորդները, որպեսզի կայքը օպտիմալացնենք այդ բառերով:

Դրա համար ենք պետք է վերահսկենք մեր կայքի աշխատանքըԵվ դա պետք է անենք մենք, ոչ թե ծրագրավորողները:

Այս գրառման մեջ մենք միայն կխոսենք կայքի վիճակը վերահսկող գործիքներից մեկի` Google Webmaster Tools Central (Վեբ վարպետների գործիքներ J) “կենտրոնիմասին: Նախևառաջ, այն անվճար է, և կարող ենք անմիջապես օգտվել նրա հնարավորություններից: Հեշտ է աշխատացնել, ունի շատ պարզ հաշվետվությունների համակարգ:

Այս գրառման մեջ մենք կխոսենք այդ հաշվետվություններից մեկի մասին, որը մեր ծրագրավորողներին բոլորովին պետք չէ, սակայն մեզ, որպես ինտերնետային մարկետինգի մասնագետների, շատ կհետաքրքրի: Մենք նրանց` մեր ծրագրավորողներին, կխնդրենք միայն հաստատել, որ այդ կայքը պատկանում է մեզԱյդ գործողությունը շատ հեշտ է, նրանք դա կանեն` մի փոքր կոդ Վեբ վարպետների գործիքների կենտրոնից տեղադրելով մեր կայքի կոդի մեջ:

Իսկ մնացածը արդեն մեր վերահսկողության տակ է: Ենթադրենք, մենք տուրիստական տեղեկատվական կայք ենք: Մեր այցելուներին մենք տրամադրում ենք տեղեկություններ Հայաստանի տուրիզմի և նրա հնարավորությունների մասին: Ցանկանում ենք ավելացնել մեր կայք հաճախակի այցելողների, մեկնաբանություններ թողնողների և բաժանորդագրվողների թիվը:

Ծրագրավորողների աշխատանքից հետո մենք կստանանք հետևյալ հաշվետվությունը.
Կտտացնելով կարող եք մեծացնել նկարը

Ուշադրություն դարձրեք Search Queries (որոնման տերմիններ) բաժնի վրա, և սեղմելով more կոճակը ավելի մանրամասն ծանոթանանք այդ հաշվետվության հետ:
Ամենահաճախակի
կատարված որոնումները

Որոնման տերմինները ցույց են տալիս, թե որ որոնման բառերով են մարդիկ գտել մեր կայքըԱյս հաշվետվությունը օգնում է մեզ հասկանալ, թե որոնք են մեր կայքի այցելուների հետաքրքրությունները: Օրինակ պարզվում է, որ ամենից շատ նրանց հետաքրքիր է եղել “Armenian food” տերմինը, սակայն այդ հետաքրքրությունը պակասում է, մինչդեռ երկրորդ և երրորդ տեղում գտնվող “Armenian tourism” և “Armenian Stonehenge” բառերի նկատմամբ հետաքրքրությունը աճում է 43% և 29% համապատասխանաբար: Ամենաշատը հետաքրքրությունը աճում է “gyumri” տերմինի նկատմամբ, հմմմմ JԻսկՍտեփանանավանը նվազում էԱյս հաշվետվությունը օգնում է մեզ հասկանալ, որ բառերի վրա է պետք ուշադրություն դարձնենք և օպտիմալացնենք մեր բովանդակությունը այդ բառերով:   Իսկ որ բառերն են, որ պետք չեն մեզ, ինչպես օրինակ “swan constellation”.

Կտտացնելով կարող եք մեծացնել նկարը

Այս հաշվետվության մեջ մենք տեսնում ենք նաև մեկ այլ հետաքրքիր տեղեկություն. դա մեր կայքի դիրքն է նշված տերմիններով, average position: Սա միջին դիրքն է ցույց տալիս, այսինքն` աշխարհագրական որոշ վայրերից մենք օրինակ` “Yerevan nights” –ի համար եղել ենք 80-րդ տեղում, իսկ որոշ վայրերից` 82-րդ տեղում: Միջինը կազմել է 81: Վերջին Change սյունակը ցույց է տալիս, որ օրինակ նույն “Yerevan nights” տերմինով մեր կայքի դիրքը ընկել է 10-ով:  Պետք է աշխատել այդ ուղղությամբ, քանի որ դա մեր կայքի հիմնական բանալի բառերից է: Արդեն իսկ 80-րդ, կամ օրինակ`100-րդ դիրքերը մեզ ցույց են տալիս, որ մենք շատ գործ ունենք մեր կայքի դիրքը բանալի բառերով բարելավելու համար:

Այսքանը: Մեր հետագա գրառումներում մենք կանդրարդառնանք Clicks, Click through rate (CTR) սյունակներին:  Ինչպես նաև Keywords (բանալի բառեր) և Links to your site (հղումներ դեպի ձեր կայքը) բաժիններին:  Որպես վեբ մարկետիգի մասնագետներ, դրանք ևս օգտակար հաշվետվություններ են մեզ համար:

Այցելեք մեզ, հայտնեք ձեր կարծիքը: Սիրով սպասում ենք ձեր հարցերին:



Նմանատիպ հոդվածներ.
Ինչպես ավելացնել բլոգ մեկնաբանություններ
Ինչպես ստեղծել ունիկալ հասցեներ Facebook-ի հասցեներում և պրոֆայլներում

3 comments :

  1. Շնորհակալություն այս հոդվածի համար: Ես ավելի հաճախ օգտվում են "Links to Your Site" բաժնից, որտեղից իմանում ինչ կայքեր կան, որտեղից ունեմ այցելուներ: Դա շատ հետաքրքիր գործիք է:

    ReplyDelete
  2. Մակարյան ՌոբերտJune 15, 2011 at 9:35 AM

    Վերնագիրը շատ մեծամիտ է գրված:
    web.bsc.am-ում էլ նույնն եք գրել:
    Երևում է` ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂՆԵՐԻՑ վառված մարդ է գրողը:

    Հնարավոր է հիմա comment-ներ գրվի, որ ես ճիշտ չեմ,
    բայց գրողը ինքն էլ սրտի խորքում հասկանում է, որ այդ տողը այլ կերպ կարելի էր ձևակերպել

    Ճանաչում եմ Ձեզ և հարգում:

    ReplyDelete
  3. Ռոբերտ ջան, շատ հետաքրքիր մոտեցում ունես: Ի նկատի ունեմ ծրագրավորողներից “վառված” մարդ գաղափարը: Ես ինքս 7 տարի ծրագրավորող եմ եղել ու հիմա մտածում եմ թե ովքեր կարող են մեզանից վառված լինել: Լավ… հաշվապահներ, կադրավիկներ… էլ ով?
    Բայց ամեն դեպքում վերնագրում ասվում է “վարելու ղեկը”: Խոսքը վերաբերվում է կայքի և ընկերության շուկայի, հաճախորդների, գործընկերների հետ կապը, այլ ոչ թե կայքը գրելու, կայքի անխափան աշխատանքին հետևելու մասին: Միգուցե, լավ չի հասկացում տեքստից: Համաձայն եմ: Բայց գաղափարը ծրագրավորողներին վնասել կամ նրանց աշխատանքը թերագնահատելը չէ: Բոլորս էլ հասկանում ենք: Եվս մի քանի տարի ու բոլորս (ներառյալ ծրագրավորողները) կախված ենք լինելու հենց ծրագրավորողներից:

    ReplyDelete