November 15, 2011

Բիզնեսը պատերազմ է, իսկ այդ պատերազմում հաղթում է նա, ով…

Եկեք մի պահ պատկերացնենք, որ դու հանրահայտ Что? Где? Когда? ինտելեկտուալ խաղի մասնակից ես ու փորձում ես գուշակել, թե ինչպես է վերջանում այս միտքը: Մեկ րոպեն գնաց: 

Տարբերակներ.
  • …նա, ով ուժեղ է. չէ շատ պրիմիտիվ է,
  • …նա, ով առաջինն է. տրամաբանական է, բայց ինչ որ բան պակասում է,
  • … նա ով հարձակվում է. մի տեսակ ռիսկային է:

Լավ, շեղվենք շաբլոն տարբերակներից ու փորձենք մի փոքր տրամաբանել: Չէ՞ որ սա ինտելեկտուալ խաղ է:

Դուք լսե՞լ եք «կապույն օվկիանոսի ռազմավարության» մասին: Գաղափարը այն է, որ գոյություն ունեն կարմիր և կապույտ օվկիանոսներ: Կարմիր օվկիանոսը այն տարածությունն է, որտեղ ընթանում է դաժան մրցակցային պայքար, որտեղ բոլորը փորձում են հաղթել մեկը մյուսին, որտեղ բոլոր մրցակիցները պայքարում են նույն շուկայի պահանջարկը բավարարելու համար, որտեղ ճակատամարտ է, որի արդյունքում օվկիանոսի ջրերը ողողված են կարմիր արյունով: Ու՞մ է հաճելի լինել այս օվկիանոսում:

Կապույտ օվկիանոսը մի տարածք է, որը դու ես հայտնաբերել, որտեղ դու ինչ-որ ժամանակ միայնակ ես քո նորարար մտքերով, ժամանակակից մոտեցումներով, նոր շուկաներով, որտեղ դու ես ստեղծում նոր ապրանք, նոր ծառայություն, նոր պահանջարկ: Օրինակները շատ են: Դրանք ամենուր են:

Ճիշտ է` ժամանակի հետ այդ կապույտ օվկիանոսը նորից դառնում է կարմիր:  Հայտնվում են  մրցակիցներ, որոնք արագորեն պատճենահանում են այն, ինչ դու ես անում: Դե, հայերիս դեպքում դա շատ արագ է լինում:  Սիրում ենք կրկնել, այն, ինչ ուրիշներն են անում`խուսափելով նորը ստեղծելուց:  Թող կրկնօրինակեն: Դու արդեն այլ կապույտ օվկիանոսում ես հայտնվել: Իսկ մրցակիցները թող իրար հետ ճակատամարտեն այնտեղ, որտեղից դու դուրս ես եկել:

Ամփոփելու ժամանակն է: Առավելություն ունի այն բիզնեսը, որը շուկա է ստեղծում, միայնակ է տվյալ շուկայում: Չկա մրցակցություն, քանի որ մրցակիցները պայքարում են իրար միջև, այլ ոչ թե քեզ հետ: Այսինքն, դու չես մրցակցում, պայքարում, չես մասնակցում այդ պատերազմին:
Մեկ րոպեն լրացավ: Հարցին պատասխանում ես դու: Պատասխան. բիզնեսը պատերազմ է, իսկ այդ պատերազմում հաղթում է նա, ով չի մասնակցում այդ պատերազմին: Հաշիվը դարձավ 1-0: 

5 comments :

  1. Օրիգինալ ու լավ հոդված է, ինձ շատ հետաքրքիր էր:

    ReplyDelete
  2. Իսկապես հիանալի հոդված է՝ ինքնատիպ ու հետաքրքիր մեկնաբանությամբ: Ինչպես ասում են, կարդացի մի շնչով:)

    ReplyDelete
  3. Կա՞ն մեր մեջ այսօր կապույտ օվկիանոսում լողացողներ:

    ReplyDelete
  4. Հայաստանում եղել են և կան կապույն օվկիանոսներ: Բայց շատ քիչ են: Ցավոք սրտի մենք սիրում ենք արագ կրկնօրինակել մեր ընկերոջը, հարևանին:Պետք է նորը ստեղծել, նորարարություն կիրառել: Երևի ժամանակ է պետք այս ոճին անցնելու համար:

    ReplyDelete
  5. Կրնօրինակելու նկատմամբ մեր ունեցաց բացասական այսպես ասած "սիրո" մասին միտքը կարծում եմ տեղին չէ: Կրկնօրինակում են ամեն ուր և դա նորմալ է և հենց այդպես էլ պետք է լինի: Այլապես չի կարող լինել առաջընթաց և զարգացում որևէ բնագավառում: Եթե դուք մտածել եք մի բիզնես, որն այդքան հեշտ կրկնօրինակում են ձեր հարևանները , ապա կարելի է ասել , որ դուք այնքան ել լավ բիզնես չեք մտածել: Նորույթի հեղինակ լինելն ընդամենը համեմատական և ամենակարևորը ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ առավելություն է տալիս: Ուստի այդ մասին նախապես պետք է մտածել:
    Իսկ պատերազմի մասիին...այո տեղական բիզնես միջավայրը բավական ագռեսիվ է ու որոշ դեպքերում նման պատերազմի...և պետք է դրա հետ համակերպվել: Միջավայրը երբ բիզնեսում առկա է մրցակցություն այլ ոչ պայքար միմյանց դեմ կարելի է համարել իդեալական... մենք հեռու ենք դրանից բայց պետք է ձգտել ...

    ReplyDelete