December 24, 2013

Անակնկալներ` Տոներին Ընդառաջ

Շնորհավորանքներ, տոնական և ջերմ մթնոլորտ, կախարդական շունչ, անակնկալ նվերներ … ահա ինչ է այժմ տիրում «Բի Էս Սի»-ի գրասենյակում:

Եկեք սկսենք սկզբից… Ինչպես հիշում եք, օրեր առաջ տեղադրել էինք բավական խորհրդավոր նկար` խոստանալով, որ մանրամասները կհայտնենք շուտով: Դե ինչ, ժամանակն է բացահայտել ամենը…

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս` տոներին ընդառաջ «Բի Էս Սի»-ն շնորհավորում է իր հավատարիմ գործընկերներին` շնորհակալություն հայտնելով համագործակցության համար և հղելով լավագույն մաղթանքները…

Դեռևս նոյեմբեր ամսվա ընթացքում բազմաթիվ քննարկումներ տեղի ունեցան «Բի Էս Սի»-ի ներսում` գործընկերներին յուրահատուկ և ստեղծագործ կերպով շնորհավորելու վերաբերյալ: Եվ այսպես, որոշեցինք, որ առավել գեղեցիկ և հաճելի կլինի, եթե մեր գործընկերները որպես շնորհավորանք ստանան «Բի Էս Սի»-ի անձնակազմի կողմից պատրաստված ձեռագործ բացիկները: Քննարկումից գործողություն մեկ քայլ էր, ինչին հաջորդեց անձնակազմի ակտիվ ներգրավվածությունը բացիկների պատրաստման գործընթացին: 



Գրասենյակը մեկ ակնթարթում լի դարձավ գունավոր պարագաներով, թղթերով և ժապավեններով: Ավելի քան 10 օր շարունակ կլանված պլանավորեցինք, նախագծեցինք և ձևավորեցինք գեղեցիկ, ինքնատիպ բացիկներ` չխնայելով ո´չ ժամանակ և ո´չ էլ ջանք, և ամենակարևորը` պատրաստեցինք սիրով: Նշենք, որ հաճելի արդյունքից և դրական արձագանքներից բացի` այն նաև հիանալի թիմային աշխատանք ապահովեց: Այնպես որ մենք համատեղեցինք օգտակարը հաճելիի հետ:



Հուսով ենք` կհավանեք մեր բացիկները և նրանք հաջողություն կբերեն յուրաքանչյուրիդ:






Հ.Գ. Շատերն արդեն իսկ ստացել են մեր բացիկները և նույնիսկ հայտնել են իրենց դրական կարծիքները, որոշ բացիկներ դեռ ճանապարհին են և շուտով կհասնեն հասցեատերերին… 
ԻՍԿ ԴՈՒՔ ՍՏԱՑԵ±Լ ԵՔ ՄԵՐ ԲԱՑԻԿՆԵՐԸ :D
                                                                                                




 





No comments :

Post a Comment