Սոցիալական հարթակներում ակտիվ բոլոր բիզնեսների համար մի քանի կարևոր կետ ենք առանձնացրել արդյունավետ #SMM արշավի համար։ Կարդացեք, եթե Ձեր բիզնեսին էլ է օդ ու ջրի պես պետք գրագետ ռազմավարություն ցանցերում։
1․ Սահմանեք նպատակներ
Նպատակներն էլ պետք է տեսակավորված լինեն՝ վաճառքի մեծ ծավալ, նոր մասնաճյուղեր, նոր շուկաներ։ Տեսակավորելու համար օգտագործեք SMART
մեթոդը՝
- Հստակ - Specific (քանի տոկոս աճ եք ուզում ապահովել, քանի անուն նոր ապրանքատեսակ կամ որ լսարանին եք ուզում թիրախավորել):
- Չափվող - Measurable (հետազոտություններ, ուսումնասիրություն՝ որտեղից և ինչպես է հաճախորդը գտել, ընտրել քո բիզնեսը, ինչ հաճախականությամբ է օգտվում):
- Հասանելի - Attainable (իրական ու հեռու ուտոպիական թվերից՝ սկսնակ բիզնեսի համար մեկ ամսում 1
000
000 մլն դրամի շրջանառություն):
- Իրատեսական - Realistic (ընկերության տեսլականի և գործունեության ոլորտների հետ համապատասպանությունը կօգնի սահմանել ճիշտ նպատակներ):
- Ժամանակային – Time-bound (սահմանել ու հետևել deadline-ներին, որոնք քո նպատակը կպահեն «Պիտանելիության ժամկետի» մեջ):






