February 4, 2011

Ինչու Հայաստանի բուհերը չեն համապատասխանում շուկայական տնտեսության պահանջներին


Ինչու± Հայաստանի բուհերն ավարտող տնտեսագիտական մասնագիտությունների ուսանողների գիտելիքները չեն համապատասխանում շուկայական տնտեսության պահանջներին:


Պատճառները բազմաթիվ են` համակարգային խնդիրներ, ուսման անարդյունավետ գործընթաց, որոշ դասախոսների մոտեցումների անհամապատասխանություն ժամանակակից պահանջներին և այլն: Ցավոք, ցուցակը կարող է բավականին երկար ստացվել
Ի՞նչ անել այս դեպքում:
Հեղափոխական լուծումներն այս դեպքում արդյունավետ լինել չեն կարող: Օրինակ` եթե ազատում ենք այն դասախոսներին, ովքեր արդեն չեն կարողանում արագ արձագանքել միջավայրային փոփոխություններին, ապա ո±վ պետք է փոխարինի նրանց: Հարցը իմ կարծիքով տեղին է, քանի որ վերոհիշյալ դասախոսների թիվը այնքան էլ փոքր չէ: Էվոլուցիոն լուծումները բավականին երկար ժամանակ են խլում: Իսկ ժամանակը հիմա գիտեք, թե ինչ արագությամբ է թռչում: Ժամանակի արագությունն առաջ էլ էր նույնը: Ուղղակի հիմա նույն ժամանակահատվածում պետք է տասը, քսան, հարյուր անգամ ավելի շատ բան հասցել սովորել, ընկալել, հասկանալ...


Գոնե պետք է սկսենք դասագրքերի փոփոխություններիցԱյս ոլորտում ահավոր շիլաշփոթ է: Ուսանողներին պարտադրվում է սովորել այն գրքերով, որոնք անհուսալիորեն ետ են մնացել ներկայիս զարգացումներից: Իսկ ի±նչ պետք է անեն ուսանողները: Սովորեն, որ քննություն հանձնեն: Այսինքն` ուսանողին պարտադրվում է այն, ինչն այլևս հնարավոր չէ հանդուրժել. սովորել ոչ թե գիտելիքի, այլ գնահատականի համար:


Փորձի համար վերցնենք մարքեթինգի որևէ դասագիրք: Չզարմանաք, եթե այդ դասագիրքը գրված լինի 1991թ., կամ 1985: Ավելի վատ դեպքեր կան: Հարցը այն չէ, որ գրքի վրա գրված է 1985, այլ այն, որ այդ գիրքը անտաղանդ ձևով թարգմանված է ութսունականներին հրատարակված գրքերից:


Մենք պետք է ունենանք բիզնեսի ոլորտի գրքեր: Օգտագործենք հայկական շուկայի առանձնահատկությունները շեշտող գրականություն, եթե, իհարկե, հարցը վերաբերում է Հայաստանում բիզնես սկսելուն և վարելունՕգտագործենք արտասահամանյան փորձը միջազգային բիզնես ոլորտում: Օգտագործենք, ոչ թե արտատպենք և պարտադրենք ուսանողներին մի տասը տարի:


Պետք է աշխատել այս ուղղությամբ` քայլ առ քայլ, փոխելով Ես ամեն ինչ գիտեմ մտածելակերպը: սակայն պահապանելով արագ տեմպերը, համակարգված մոտեցմամբ, հաշվի առնելով տվյալ մասնագիտության նկատմամբ ժամանակի պահանջները:


Ուսանողին պետք է ժամանակակից բիզնեսի գրքեր: Իսկ 80-ականների գրականությունը արդեն բիզնեսի պատմության ոլորտից է:

3 comments :

  1. Լինելով Տնտեսագիտական ուղղվածության Բուհի ուսանող կարող եմ փաստել որ ոչ միայն 80-ական թվականների գրված գրքերից են թարգմանում,այլ նաև ոչ ճիշտ,սխալներով,ուսանողի կողմից երբեմն լրիվ ուրիշ ուղությամբ հասկացվող գրքեր են հրատարակվում.

    ReplyDelete
  2. Իսկապես, շատ լուրջ խնդիր է: Ուսանողներին պարտադրում են սովորել գրքերով, որոնցից ոչինչ չի հասկացվում, թե հայերեն լեզվի, թե մասնագիտական առումով: Որոշ դեպքերում աահմանումները, բացատրությունները, օրինակները զարմանք են առաջացնում:

    ReplyDelete
  3. համամիտ եմ այն կարծիքի հետ,որ Հայաստանում տնտեսագիտական դասագրքերը թարգմանված են ոչ ճիշտ` սխալներով և որտեղ շատ դեպքերում կարելի է հանդիպել անհասկանալի նախադասությունների: Հանդիպել եմ նաև գրքերի,որոնք թեև տպագրվել են վերջին տարիներին այնուամենայնիվ այդ գրքերը գրելիս գրողները հիմնականում օգտվել են 80-ական թվականների գրքերից, այդ իսկ պատճառով նախընտրում եմ կարդալ օտար լեզուներով,որոնք չնայած իմ մայրենի լեզվով չեն գրված բայց ավելի պարզ և մատչելի:Ինչ վերաբերվում է Հայաստանի տնտեսության մասին գրքերին կարող եմ ասել,այդպիսիք չկան կամ էլ շատ քիչ են,բայց չէ որ կայուն տնտեսություն ունենալու համար անհրաժեշտ է նախ և առաջ ուսումնասիրել տվյոլ երկրի տնտեսական առանձնահատկությունները և ըստ դրանց կառուցել տնտեսությունը զարգացնելու մեխանիզմներ և մշակել ծրագրեր: Որքանով ես եմ տեղեկացված Հայաստանի բուհերի մեծամասնության ուսումնական ծրագրում բացակայում է "հայաստանի տնտեսություն առարկան" Կարծում եմ պետությունը և կրթության և գիտոթյան նախարարությունը պետք է քայլեր ձեռնարկեն այս ուղղությամբ:

    ReplyDelete