March 27, 2013

Ինչպես չվերածել գործընկերությունը շահերի բախման. Forbes


Finstar ներդրումային հոլդինգի նախագահ Օլեգ Բոյկոն պատմել է այն մասին, թե ինչպես չվերածել գործընկերությունը շահերի բախման, որը ներկայացնում է forbes.ru-ն։

Գործընկերոջ հետ բաժանումից խուսափելու համար պետք է նախապես պայմանավորվել, թե ով ինչի համար է պատասխանատու։

«Իմ կյանքի բոլոր փուլերը, բացառությամբ տարրական դպրոցի, եղել են վայրիվերումներով, նույնիսկ՝ էքստրեմալ։ Ես հայտնվում էի այնպիսի իրավիճակներում, որոնք փորձում էին ինձ և ցուցադրում շրջապատի մարդկանց վստահելիությունը տարբեր պահերին»,- ասում է նա։

Նա հաճախ է ստիպված եղել բաժանվել գործընկերներից, որոնք չեն արդարացրել սպասումները։  Ցանկացած բաժանում ճգնաժամային իրավիճակ է։ Եվ, այնուամենայնիվ, իր բոլոր բիզնեսները նա ստեղծել և շարունակում է ստեղծել գործընկերության հիման վրա։

«Ես վստահ եմ՝ որքան շատ գործընկերներ, այնքան լավ»,- ասում է նա։
Բիզնեսում, ինչպես և կյանքում, կարելի է կամ կենտրոնանալ սեփական անձի վրա, կամ ընկերներ ձեռք բերել։ Որքան շատ ընկերներ, այնքան դուք ավելի հարուստ եք՝ բոլոր առումներով, այնքան մեծ է ռեսուրսների օգտագործման արագությունը, որոնք անհրաժեշտ են որևէ դռնից ներս մտնելու համար։
«Ես հայտնվել եմ ֆինանսական տեսանկյունից ոչ այնքան բարենպաստ իրավիճակներում, և գլխավոր ռազմավարական ռեսուրսն այդ ժամանակ հեռախոսագրքույկն է եղել»,- պատմում է Բոյկոն։

Համարվում է, որ ըստ ծանոթության գործընկերներ փնտրելը լավագույն մեթոդը չէ։ Այո, եթե ծանոթության փաստը գերակայում է իրավասությանը։ Սակայն քանի դեռ հեռախոսագրքույկում կան պրոֆեսիոնալ, իրավասու մարդիկ, այն ավելի նախընտրելի է։

Գործընկերները ցանկացած նախագծի, ցանկացած ընկերության հիմնական ակտիվն են և շարժիչ ուժը։ Նրանք կարող են լինել ռազմավարներ, ներդրողներ, բանակցողներ, վերլուծաբաններ և կառավարող գործընկերներ։

Երբ կա գումար, բիզնեսի զարգացման ամենաարագ միջոցն այնպիսի ընկերության ձեռքբերումն է, որում արդեն կան ընդունակ գործընկերներ։

«Կառավարող գործընկերոջ մեջ կա առանձնահատուկ գեղեցկություն, քանի որ նա կարող է իր վրա վերցնել գլխացավի մեծ մասը։ Ես ունեմ նման գործընկերներ գրեթե բոլոր բիզնեսներում»,- ասում է նա։

Ընդհանրապես, բաժանումը վիճակագրորեն հավանական երևույթ է։ Եթե դու ունես 30 գործընկեր, ապա, ամենայն հավանականությամբ, նրանցից մի քանիսի հետ կբաժանվես, իսկ եթե 3-ն են՝ միգուցե կբավականացնի համբերությունն ու հաջողությունը պահել բոլորին։

Հենց սկզբից պետք է պայմանավորվել և գրավոր նշել, թե ով ինչի համար է պատասխանատու և ինչ պայմանների դեպքում կարող է ցանկության դեպքում առանձնանալ։

«Ցանկացած իրավասու գործընկեր միշտ էլ առավելություն է, եթե դու սովորում ես նրա հետ շփվել և ստեղծում ես կազմակերպություն, որն ընդունակ է միավորել նման գործընկերներին և պահպանել նրանց շփումը միմյանց հետ։ Ցանկացած խոշոր գործ նախևառաջ զգացմունքային ղեկավարություն է։ Շուրջդ այնպիսի միջավայր ստեղծելու ունակություն, որտեղ մարդկանց հետաքրքիր կլինի աշխատել հենց քեզ հետ։ Բնականաբար, գործընկերների հետ հարաբերությունների կառուցումը, ովքեր փառասեր և լուրջ ինքնագնահատականով մարդիկ են, հատկապես շահերի պայմանական բախման դեպքում, բավական բարդ խնդիր է։ Սակայն որևէ մեկը երբևէ ասե՞լ է, որ բիզնեսը հեշտ բան է»,- եզրափակում է Բոյկոն։

Աղբյուրը` tert.am

No comments :

Post a Comment