Showing posts with label Facebook. Show all posts
Showing posts with label Facebook. Show all posts

December 13, 2011

Ֆեյսբուքի նոր ժամանակացույցի հինգ + մեկ առանձնահատկությունները



Երկու ամիս առաջ ֆեյսբուքում կատարվեցին օգտագործողի ինտերֆեյսի փոփոխություններ:  Այսօր դրանք արդեն բավական կայուն աշխատում են, սակայն միգուցե շատերին ծանոթ չեն դրա առանձնահատկությունները:

Ահա դրանցից 5-ը.

December 6, 2011

Ինչպե՞ս ակտիվացնել ֆեյսբուքի նոր ժամանակացույցը

Ֆեյսբուքն իր ժամանակացույցներն այնքան արագ է փոխում, որ անգամ չես հասցնում հետևել: Այս գրառման մեջ կնշենք բոլոր այն քայլերը, որ անհրաժեշտ են կատարել` մեր պրոֆիլը նոր տեսքի բերելու համար:

Քայլ մեկ. ահա այսպիսի տեսք ունեն մեր հին պրոֆայլները. վերջին մի հայացք ձգեք դրա վրա, քանի որ այլևս չենք տեսնելու J: Հրաժեշտ տանք նրան...


October 27, 2011

Ի՞նչ է ուզում Ֆեյսբուքը իր անդամներից

Շատերն են արդեն լրջորեն դժգոհում Ֆեյսբուքի ամենօրյա, ամենժամյա նորարարություններից:  Մարդիկ ասում են. «Մենք այստեղ ենք, որովհետև ուզում ենք շփվել մեր ընկերների հետ:  Հազիվ ենք հաշտվում մի դիզայնի հետ, գտնում անհրաժեշտ կոճակները` նյութ տեղադրելու, երբ հանկարծ ամեն բան նորից փոխվում է»: 

Փոփոխությունները նկատելի էին դեռևս մեկ տարի առաջ, երբ Ֆեյսբուքն սկսեց ինչ-որ “edgerank” կոչված ալգորիթմով որոշել, թե ինչ է պետք ցույց տալ օգտագործողներին գլխավոր էջում: Դրանից առաջ երևում էին բոլոր գրառումները, ըստ ժամանակագրական հերթականության: Այդ փոփոխությունից հետո էջը դարձավ անհրապույր:  Միայն երևում էին մի քանի համառոտ նշումներ ինչ որ մարդկանց մասին:  Անդամները դժգոհում էին, թե այդ նոր ալգորիթմը որոշել է կառավարել իրենց հաղորդակցությունը ընկերների հետ և որոշում է, թե ովքեր են մտերիմ ընկերները, ում գրառումներն է պետք ցույց տալ, ումը` ոչ:




March 15, 2011

Ինչպե՞ս ստեղծել ունիկալ պարզեցված հասցեներ ֆեյսբուքի պրոֆայլներում և էջերում



Վերջերս փորձում էինք բլոգից հղում անել ֆեյսբուքի մեր անձնական պրոֆայլներին և հայտնաբերեցինք, որ հասցեն բավական խճճված տեսք ունի, մոտավորապես այսպես. http://www.facebook.com/?ref=home#!/profile.php?id=1000004467549738 (սա կեղծ հասցե է, պարզապես օրինակ եմ բերում):