December 13, 2011

Ֆեյսբուքի նոր ժամանակացույցի հինգ + մեկ առանձնահատկությունները



Երկու ամիս առաջ ֆեյսբուքում կատարվեցին օգտագործողի ինտերֆեյսի փոփոխություններ:  Այսօր դրանք արդեն բավական կայուն աշխատում են, սակայն միգուցե շատերին ծանոթ չեն դրա առանձնահատկությունները:

Ահա դրանցից 5-ը.



1. Նոր ինտերֆեյսը հնարավորություն է տալիս հեշտությամբ գտնել գրառումները, ըստ ժամանակաշրջանի` օգտվելով սանդղակից.


2. Պրոֆիլի էջը դարձել է ավելի տպավորիչ, քանի որ հնարավորություն կա ավելացնել այսպես ասած` «կազմ».

3. Պրոֆիլի ամենակարևոր գրառումները ավելի տեսանելի և առանձնացված են երևում:

4. Տարածած գրառումներում նկարները դարձել են ավելի մեծ, գրավիչ: Ժամանակացույցը միշտ ուղեկցում է գրառումներին` միանգամից ակնառու կերպով ցույց տալով տվյալ գրառման ամիսը:

5. Տվյալ ժամանակաշրջանում ավելացած ընկերները և հավանած էջերը նույնպես անմիջապես կարելի է տեսնել հարմար ինտերֆեյսով:




Մի առանձնահատկություն էլ կա. շատերին նյարդայնացնում է տվյալ պահին կատարվող գրառումները, որոնք շարժվում եմ (real time feed):

Եթե ուզում եք ակտիվացնել նոր ինտերֆեյսը, այցելեք Ֆեյսբուքի նոր ինտերֆեյսի ակտիվացումը գրառումը:

Իսկ դուք ի՞նչ կարծիք ունեք նոր ինտերֆեյսի մասին:

No comments :

Post a Comment