December 22, 2011

Ինչ է քոուչինգը, ով է բիզնես քոուչը

Քոուչինգը նպատակներին հասնելու և հաջողություն գրանցելու ստեղծագործ գործընթաց է, որտեղ քոուչը օժանդակում է մարդուն ճանաչելու իր սեփական ԵՍ-ը:


Քոուչը բացահայտում է.
  • Մարդու նոր հնարավորությունները
  •  Թաքնված պոտենցիալը և ռեսուրսները
  •  Արդյունավետության բարձրացման ճանապարհները
  • Առաջացած խնդիրների լուծումները

Քոուչը հաջողակ անձնավորություն է, ով տիրապետում է համակարգային գիտելիքներին և ունի մեծ փորձ` մարդուն իր նպատակներին առավել արդյունավետ ճանապարհներով հասնելու օգնության գործում:  Մարդու հնարավորություններն անսահմանափակ են և, երբ նա օգտագործում է իր բոլոր ռեսուրսները, ապա արդյունքները լինում են առավելագույն:


Ինչպես ասում են, լավը լավագույնի թշնամին է: Քոուչն աջակցում է անձին կանգ չառնել լավի վրա, այլ ձգտել լավագույնին:

Քոուչը ցույց է տալիս ճանապարհը, ուղղորդում է դեպի ճիշտ նպատակներ: Եթե քոուչն իսկապես պրոֆեսիոնալ է, ապա անձը ինքն է սահմանում իր նպատակները և մշակում այդ նպատակներին հասնելու ռազմավարությունը: Նրա հետ աշխատելիս մարդու մոտ ի հայտ է գալիս վստահություն, որը հետագայում օգնում է նրան առաջ գնալու:

Բիզնես քոուչի հիմնական խնդիրներից է ստիպել յուրաքանչյուրին հավատալ իր ուժերին, հասնել իր հնարավորությունների գագաթնակետին` դրանով իսկ նպաստելով ամբողջ կազմակերպության նոր որակական մակարդակի հասնելուն:

Ավելի գնահատելի է այն, որ բիզնեսում արդյունքների հասնելու և անընդհատ նոր գիտելիքներ ստանալու գործընթացը տեղի է ունենում աշխատանքային պրոցեսին զուգահեռ: Մշտապես սովորելու ունակությունն է, որ անձին և կազմակերպությանը դարձնում է անպարտելի` մրցակցությունից դուրս:

Ներկայումս քոուչի ծառայություններից օգտվում են երկու հիմնական խմբերի ներկայացուցիչներ: Առաջինը` բիզնեսի հիմնադիրներ և թոփ ղեկավարներ, որոնց դեպքում անհրաժեշտ են առանձնահատուկ մոտեցումներ: Որպես հիմնական դերակատարներ և առաջին դեմքեր` նրանք իրենց վրա են վերցնում բիզնեսի բոլոր ռիսկերը: Սա այն դեպքն է, երբ հաջողությունները բոլորինն են, իսկ ձախողումները միայն հիմնադիրներինը կամ թոփ մենեջերներինը: Ինչպես ֆուտբոլում են ասում, հաղթանակը թիմինն է, իսկ պարտությունը` մարզիչինը:

Երկրորդ խմբում կազմակերպությունների մենեջերներն են, ովքեր պատասխանատու են իրենց տրամադրված ռեսուրսների (մարդկային, ֆինանսական, տեղեկատվական և նյութական) առավելագույնս արդյունավետ օգտագործման համար:

Ինչպես գիտեք, ճապոնական մենեջմենթի համակարգում կարևորվում է գործընթացը, իսկ ամերիկյանում` արդյունքները: Քոուչն օգնում է անձին գտնելու ոսկե միջինը և հասնելու բոլոր նպատակներին` գործընթացը դարձնելով առավել արդյունավետ:

Սպորտում մարզիչը մարզիկին պատրաստում է մրցումներին մասնակցելու համար, իսկ քոուչը անձին աջակցում է բիզնեսի աշխարհում լինել առաջնորդ, դառնալ մրցունակ և ՄԻՇՏ մնալ առաջինը:

2 comments :

  1. Հարգելի հեղինակ շատ հետաքրքիր հոդված է:
    Այժմ հարց է առաջանում ՀՀ-ում ինչպես կարող ենք գտնել պրոֆեսիոնալ քոուչներ:
    Շնորհակալություն

    ReplyDelete
  2. Հարգելի Արմեն, շնորհակալություն հոդվածը կարդալու և արձագանքելու համար: Ինչպես յուրաքանչյուր ոլորտ, այստես ևս Հայաստանում զարգանալու և ավելի պրոֆեսիանալ դառնալու համար ժամանակ է պետք: Կան որոշ անհատներ և կազմակերպություններ, որոնք փորձեն անում են այս ուղղությամբ: Մասնավորապես, BSC-ում մենք լրջորեն աշխատում ենք այս ուղղության վրա և արդեն փետրվարին բիզնես հանրությանն ենք ներկայացնելու քոուչինգի ծառայություն: Եթե հետաքրքրում է, ապա կարող ենք հանդիպում կազմակերպել: Զանգահարեք 571753, 574778 և ավելի մանրամասն կներկայացնենք մեր առաջիկա ծրագրերը:

    ReplyDelete