Showing posts with label money. Show all posts
Showing posts with label money. Show all posts

October 29, 2016

«Ժողովրդի ձեռքը փող չկա…»

Ինչ հիմնավոր ու անհիմն, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ ասես չեն բերում մեր գործարարները իրենց ձախողումներում մեղավորներ փնտրելիս: Հարկերը շատ են,  իսկ հաճախորդները քիչ: Գաղափար կա, բայց փող չկա: Վարկեր կան, բայց գրավ չկա: Հիրավի, մեր երևակայությանը սահման չկա: 

Ամենատարածվածը, իհարկե, «Ժողովրդի ձեռքը փող չկա» արտահայտությունն է: Կարծես թե անխոցելի հիմնավորում է: Սակայն, ինչպես հասկանաս այն գործարարին, ով զբաղվում է թանկարժեք գրասենյակային կահույքի ներմուծմամբ և վաճառքով ու միաժամանակ ասում է. «Ժողովրդի ձեռքը փող չկա»: Կամ բացում են շքեղ վարսավիրանոց, էլ ավելի շքեղ գներով ու ձախողման դեպքում ասում. «Ժողովրդի ձեռքը փող չկա»: