March 31, 2011

Բարի գալուստ «Հայաստանի բիզնես աշխարհ»


Ինչու՞ որոշեցինք ստեղծել «Հայաստանի բիզնես աշխարհ»: Պատճառները շատ են, բայց նշենք հիմնականները: Առաջին հերթին, մեր մեծ ցանկությունը բիզնեսի իրացության 17 տարվա փորձը կիսելու բոլորի հետ:  Երկրորդ, լսելու բոլորի կարծիքը բզինեսի, նրա խնդիրների և հեռանկարների վերաբերյալ:  Երրորդ, ձևավորել հայ գործարարի կերպար: Գործարար, ով ազնիվ է և ստեղծագործ: Գործարար, ով արժեք է ստեղծում: Գործարար, ով պաշտպանում է իր իրավունքները:


Մեզ համար չափազանց կարևոր է այցելուների ակտիվ մասնակցությունը, մտքերի փոխանակում, ընդհանուր գործի մեջ յուրաքանչյուրի ներդրումը:  Ձեր մեկնաբանությունները, առաջարկները, քննարկումները կարող են լինել նոր գաղափարների աղբյուր, նոր 
մտածելակերպի ձևավորման հիմք, նոր մտահայացումների հարթակ:
Մենք ակնկալում ենք սկսնակ և գործող բիզնեսմենների, ուսանողների և ընդհանարապես բիզնեսով հետաքրքրվողների  մշտական ներկայությունը «Հայաստանի բիզնես աշխարհ»-ում:


Մեր երազանքն է տեսնել հայկական բիզնեսը լավագույնների շարքում: Մեր նպատակն է «Հայաստանի բիզնես աշխարհ»-ը դարձնել մրցունակ համաշխարհային շուկայում: 

2 comments :

  1. Գաղափարը հրաշալի է, իրականացման ուղիները` խճճված, իրականցնելու տրամադրվածությունը` վճռական!!! Հաջողություն!!!

    ReplyDelete
  2. Տրամադրվածությունը իսկապես վճռական է, քանի որ ետ քայլ անելու համար արդեն տարածք չկա: Շնորհակալություն ավելի ոգևորելու համար:

    ReplyDelete