Կուզենայինք այս գրառումով քննարկել մի ոչ ճիշտ ընկալում, որ շատ տարածված է հիմա օնլայն բիզնես աշխարհում. նպատակը շփոթել միջոցի հետ:
Այս կայքի այցելությունների ո՞ր տոկոսն են կազմում որոնման համակարգերից եկած այցերը: 14.25%. Իսկ դրանից քանի՞սն են Google համակարգից, քանիսն են Bing-ից, Yahoo-ից, և այլ: Արդյո՞ք Google առաջին տեղում լինելը երաշխավորում է մեր կայքի բիզնես հաջողությունը:
Նախ` յուրաքանչյուր գրագետ գործարար օնլայն բիզնեսի աշխարհում պահում է իր մարքեթինգային գործիքները ընտրելու բալանսը: Խորհուրդ չի տրվում, որ ընկերության ինտերնետ մարքեթինգը մեծամասամբ հիմնված լինի որոնման մեխանիզմների մարքեթինգի վրա: Վտանգ կա, որ ալգորիթմների հաճախակի փոփոխությունները կայքը միանգամից դուրս կգցեն տեսադաշտից: Ընդունված է, որ որոնման մեխանիզմների բաժինը կազմի 40%-50%-ից ոչ ավել, որպեսզի կայքերը անմիջապես չենթարկվեն որոնման մեխանիզմների անկանխատեսելի տատանումներին:
Երկրորդ, եթե ընդունենք, որ
1) ընտրել ենք ամենաճիշտ բանալի բառերը, որ կոնկրետ նկարագրում մեր բիզնեսի առաջարկած ապրանքներն ու ծառայությունները,
2) կայքը կառուցել ենք օպտիմալացման բոլոր օրենքներով,
3) իրականացրել ենք հղումներ ձևավորելու ճիշտ քաղաքականություն,
ապա մեծ հավանականություն կա, որ մեր կայքի վարկանիշը կբարձրանա և կունենանք բարձր դիրք Google համակարգում: Բայց արդյոք դա՞ է մեր բիզնեսի օնլայն նպատակը:
Իրականում ո՞րն է մեր կայքի գոյության նպատակը: Ի՞նչ ենք ուզում ստանալ կայքից, որպեսզի համոզվենք, որ իզուր չենք կառուցել այդ կայքը, ջանք և գումարներ ծախսել նրա գոյությունը պահելու համար: Կատարե՞լ ենք արդյոք այդպիսի վարժություն:
Զարմանալի է, բայց քիչ ընկերություններ են հստակեցնում իրենց օնլայն նպատակները` թե' մեծ և թե' փոքր, թե' գումարային և թե' կապեր ստեղծելու, անուն ձևավորելու առումով: Երբ մենք հասկանանք, թե ինչ օգուտ է բերում մեր կայքը, ովքեր են մեր հաճախորդները, ինչպես կարելի է նրանց հասնել, նոր միայն կարելի է կենտրոնանալ այդ նպատակներին հասնելու գործիքների, ուղիների ընտրության վրա, որոնցից մեկն էլ կարող է լինել Google-ում առաջին էջում լինելը: Ուրեմն նախ պետք է սկսենք մեր կայքի նպատակները հստակեցնելուց:
Նա կլինի առաջինը, ով սկսի առաջինը գործել: Շատ կարևոր է շուտ կսկելը: Օրինակ Google PR-ը ունի այսպես կոչված բոնուսներ, երբ բավականին առաջ է մղvում այն կայքերը, որոնց բովանդակությունը եզակի է, ասենք .am տարածքում: Օրինակ, www.hilco.am կայքին շնորհվել է 4 PR հիմնականում այդ պատճառով: Այնպես որ պետք է սկսել գործել: Մանրամասները web.bsc.am կայքում:
ReplyDeleteՇատ կուզենայինք հասկանալ, թե արդյոք որոնք են վեբ կայքերի նպատակները: Մենք գիտենք վառկանշումներ կան, բայց արդյոք վեբ կայքերի համար կան այլ կարևոր թիրախներ:
ReplyDeleteՀարգելի Armenia Tourism Information, վեբ կայքի նպատակները կարող են լինել շատ տարբեր, օրինակ` նոր հաճախորդների ձեռքբերում, վաճառքների ավելացում, գործընկերների հետ կապի հաստատում, կազմակերպության բրենդի զարգացում և այլն: Դրանք շատ նման են կազմակերպության ընդհանուր նպատակներին, և կայքը այդ նպատակներին հասնելու գործիք է:
ReplyDelete