August 5, 2011

Ի՞նչ են ցանկանում տուրիստները…

Երեկ հանդիպեցի մի իտալացու, ով Հայաստանում է որպես տուրիստ: Խոսեցինք տարբեր թեմաների վերաբերյալ` մեկընդմեջ անդրադառնալով վերջին օրերի գլխավոր հարցին` անտանելի շոգ եղանակին: Դե ինչպես բոլոր հայերը սկսեցի բողոքել եղանակից: Ի զարմանս ինձ` իմ իտալացի ծանոթը ասաց, որ իրեն դուր է գալիս Հայաստանի շոգը: Չհասկացա, թե ի՞նչ կա դուր գալու: Եթե համեմատենք Իտալիայի շոգի հետ, միգուցե նա ճիշտ է: Բայց դե հիմա Հայաստանում ենք ու ահավոր շոգ է… շոգ, որը իտալացու սրտով է: Զարմանալի է, չէ՞:


Ու այս տրամաբանությամբ էլ սպասարկում ենք մեր տուրիստներին: Զարմանում ենք, երբ Հայաստան ժամանած տուրիստի բերանը բաց է մնում մեր ժայռերից, քարերից, բուսականությունից զուրկ սարերից: Մենք համոզված ենք, որ նրանց պետք է Գառնի, Գեղարդը դուր գա, իսկ իրե՞նք…

Զարմանալի մարդիկ են այդ տուրիստները: Մենք իրենց տանում ենք թանկարժեք ռեստորաններ, իսկ իրենք պարզվում է կարիք ունեն ոչ թե շքեղ կահավորանքի, այլ ընդամենը համեղ սնունդի: Մենք նրանց տանում ենք Ամբերդ, իսկ իրենք լուսանկարում են ամրոց տանող քարքարոտ ճանապարհները:

Կարծես իրար չենք հասկանում: Կարծես տարբեր հարթություններում գտնվենք: Մեր կարծիքով Սևանը աշխարհի չքնաղագույն լիճն է (հայերի մեծ մասի կարծիքով ծով), իսկ իրենց դուր է գալիս ձուկ վաճառող սևանցի երիտասարդների ձեռքերի իրենց համար անհասկանալի շարժումները:

Իսկ ավելի լավ չէ տուրիստներին ցույց տալ այն, ինչն իրենց դուր է գալիս: Պե՞տք է արդյոք մեր կարծիքը փաթաթել իրենց վզին:  Չէ՞ որ տուրիզմը բիզնես է: Պետք է առավելագույնս բավարարել հաճախորդների կարիքները: Պետք չէ նրանց հրամցնել այն, ինչն իրենց դուրը չի գալիս: Երևի արժե իրենց հարցնել, թե ինչ են ուզում տեսնել Հայաստանում:


Չնայած մի հարցում համակարծիք ենք. բոլորին դուր է գալիս  Արարատի փառահեղ տեսքը Խոր Վիրապից:  

3 comments :

  1. Իմ կարծիքով, բարձրացված հարցը վերաբերվում է ինչպես տուրիստական ընկերություններին, այնպես էլ ռեստորաններին, տրանսպորտային ընկերություններին, բնակչությանը և բոլոր նրանց, ովքեր ուղղակի կամ անուղղակի շփում ունեն տուրիստների հետ:

    ReplyDelete
  2. Ամբողջովին համաձայն եմ: Մի քանի օրինակ. տաքսիստներ, կրպակների աշխատողներ, բժիշկներ, ... թլ որ մեկին նշեմ: Յուրաքանչյուր անձ պետք է տուրիստական մտածելակերպ ունենա:

    ReplyDelete
  3. Համամիտ եմ Ձեր տեսանկյունի հետ, որ տուրիզմը ինչպես ցանկացած բիզնես պետք է բավարարի հաճախորդի պահանջները, բայց չեք կարծում որ երկուսն էլ կարելի է համատեղել, ցույց տալ մեր մշակութային հարստությունը և այն ինչ հետաքրքիր ցանկացած մարդկային արարածին` քարքարոտ ճանապարհներ,ձկնավաճառների անհասկանալի շարժումները: Իմ կարծքիով տուրիզմին պետք է մոտենալ ավելի creative տեսանկյունից եւ ոչ թե ուղղակի անգիր անել տեղեկատվություն տեսարժան վայրերի մասին և պատմել տուրիստներին, ովքեր բավականին մեծ գումարներ են ծախսում Հայաստան այցելելու համար:

    ReplyDelete