June 28, 2011

Ճակատագրական սխալներ ինտերնետ բիզնեսում

Այսօր մենք բոլորս սկսել ենք կառուցել վեբ կայքեր, և Հայաստանում լավ վեբ կայք մշակող ընկերություններ շատ կան:  Որոշ ընկերություններ կառուցում են "բրոշյուր կայքեր", իսկ ոմանք հարյուր հազարավոր դրամներ են ծախսում գրավիչ, դինամիկ, վերջին տեխնոլոգիաներով կայքեր ձևավորելու համար:  Բոլորիս ձգտումն է լավագույն ձևով ներկայանալ ինտերնետային միջավայրում, շահել առաջին տեղը, ունենալ հաջող ինտերնետային բիզնես:

June 5, 2011

Կառավարե՞լ, թե՞ հաշվել շահույթները

Արդյո՞ք ընկերության սեփականատերը կարող է արդյունավետ կառավարել:
Միշտ չէ, որ դա այդպես է: Ավելին, շատ դեպքերում նրանք նույնիսկ խոչընդոտում են ընկերության զարգացումը: Զարմանալի է, չէ՞:

Հարցը մի քանի կողմ ունի:


May 30, 2011

Հավասար մրցակցային դաշտը Հայաստանի տնտեսության կտրուկ աճի երաշխավոր

Եթե Հայաստանի տնտեսությունում մրցակցային դաշտը լինի հավասար, ազնիվ, առանց որոշ մարդկանց տրվող արտոնությունների, ապա տնտեսությունը կտրուկ աճ կապրի: Աճ, որը երաշխավորված է բոլորի համար հավասար բիզնես-միջավայրի պայմաններում:

May 25, 2011

Բլոգ – զվարճություն, թե՞ բիզնես. 5 կարևոր ցուցանիշներ

Ահա արդեն չորս ամիս է գործում է www.doing-business-in-armenia.com բլոգը:  Շնորհակալություն մեր ընթերցողներին և բոլոր նրանց, ովքեր մասնակցում են մեր քննարկումներին` թե' բլոգում, թե' Facebook-ի Բի Էս Սի ընկերության էջում մեկնաբանություններ թողնելով:

Քանի որ մեր բլոգը կորպորատիվ բլոգ է, «Բի Էս Սի» ընկերության աշխատակիցները մասնակցում են բովանդակության ձևավորմանը: Եվ այսօր, որպես ընկերություն, մենք ցանկանում ենք իմանալ, թե արդյո՞ք հաջողակ է մեր բլոգը և արդյոք ճիշտ ուղու վրա ենք: Այն, ինչի մասին մենք կխոսենք այս հոդվածում թե մենք, թե ցանկացած բլոգի հեղինակ կարող է հաշվի առնել իր բլոգի հաջողությունը նշելու համար:

May 18, 2011

Որքա՞ն արժե աշխատուժը

Անվիճելի է, որ ցանկացած աշխատող, որին ընդունում ենք աշխատանքի, պետք է մի քանի անգամ ավելի օգուտ տա ընկերությանը, քան նրա վրա արվող ծախսերն են: Հարց է առաջանում, ինչպե՞ս ճիշտ հաշվել,  որքան արժե աշխատուժը:

May 17, 2011

Զարգացո՞ւմ, թե՞ լճացում


Գյուղատնտեսությունը բաղկացած է մի քանի ենթաոլորտներից, որոնցից ամենագրավիչներից մեկը ջերմոցային տնտեսություններն են:  Մինչև 1980-ականները այս ճյուղը բավականին զարգացած էր Խորհրդային Հայաստանում: Խորհրդային Հայաստանի վերջին տասնամյակում, սակայն, այդ ոլորտն անկում ապրեց` իշխանությունների ռեպրեսիվ քաղաքականության հետևանքով: Ջերմատնային տնտեսությունները սկսեցին զարգանալ անկախության առաջին տարիներից: Սակայն նորանոր խոչընդոտները լրացուցիչ խնդիրներ են ստեղծում ենթաոլորտի զարգացման համար: Հիմնական խոչընդոտը ջերմոցներում օգտագործվող ներկրվող տնկիների և սածիլների համար սահմանված մաքսատուրքն ու սահմանի վրա գանձվող ԱԱՀ-ն է:

April 26, 2011

Ո՞վ կլինի 10,000-րդը

Հարգելի ընթերցողներ,
Շուտով մեր դասընթացների մասնակիցների թիվը կհասնի 10000-ի: Այդ կապակցությամբ մենք որոշել ենք անակնկալ մատուցել հոբելյանական 10,000-րդ մասնակցին, որը կարող եք լինել Դուք: Հաջողակ մասնակցի համար նախատեսված անակնկալը <<Բի Էս Սի>> Բիզնեսի Աջակցման Կենտրոնի և Best Offer համակարգչային խանութի կողմից տրամադրված  HP Mini 210-1095NR նեթբուքն է: 
Դե ինչ, Ձեզ հաջողություն ենք մաղթում:
Հ.Գ. Շուտով կպատմենք մեր հաջողակ մասնակցի մասին J
Մանրամասները 10000.bsc.am  կայքում: