July 8, 2011

Wordle Blog: Հայաստան!


Ջոնաթան Ֆեյնբերգը վերջերս հայտարարեց, որ ինքը կատարել է Հայաստանից եկած պատվերը. ստեղծել է Wordle.net ծառայությունից հայերեն լեզվով օգտվելու հնարավորություն: Wordle.net –ը անվճար ծառայություն է օնլայն մարքեթինգի մասնագետների համար, ովքեր վերլուծում են վեբ կայք այցելողների «մտադրությունները»` բանալի բառերի միջոցով:

Բանալի բառերը հուշում են մեզ, թե մարդիկ ինչ են փնտրում, երբ այցելում են մեր ընկերության կայքը:  Wordle-ը հնարավորություն է տալիս մի հայացք նետելով` տեսնել, թե որոնող հասարակության աչքում մեր ընկերությունը ինչ ուղղությամբ է մասնագիտացած:

Ահա այսպիսի մի օրինակ: Կան ընկերություններ, որոնք ունեն հզոր բրենդ, մինչդեռ նրանց առաջարկած ապրանքները կամ ծառայությունները շատ չնչին բաժին են կազմում: Այդ դեպքում Wordle-ը ցույց է մի այսպիսի պատկեր.

Հսկայական «գլուխ»-ը նշանակում է, որ այս ընկերությունը իր կայքը պետք է օպտիմալացնի իր հիմնական ապրանքների և ծառայությունների տեսակետից:  Մարդիկ լավ ճանաչում են բրենդի անունը, սակայն ընկերության տրամադրած մնացած արժեքները մնում են ստվերում:

Wordle-ի հնարավորությունները միայն վերը նշվածով չեն սահմանափակվում, և դուք կարող եք այցելել Wordle.net և օգտվել այդ գործիքից` բնավ չսահմանափակելով ձեր երևակայությունը ձեր հաճախորդների մտադրությունները և ձեր վեբ կայքի տրամադրած ծառայությունները բաղդատելու առումով:

2 comments :

  1. Վերջապես հայկական քաղաքական խոսքը կկարողանամ տեսարժան դարձնել :Ճ Ընտրությունների համար շատ օգտակար է

    ReplyDelete
  2. Հետաքրքիր կիրառություն կլինի: Ես չէի մտածել:

    ReplyDelete