Կենսաթոշակի պլանավորման անհրաժեշտությունը
Տնտեսապես ակտիվ մարդու կյանքում կենսաթոշակի անցնելը մի փուլ է, երբ աշխատանքային եկամտի աղբյուրն այլևս դադարում է գոյություն ունենալ, իսկ կենսաթոշակն այն եկամուտն է, որը փոխհատուցում է այդ ՙկորցված՚ աշխատանքային եկամուտները: Հարցն այն է, որ կենսաթոշակի անցնելիս մարդու եկամուտներն էապես կրճատվում են, իսկ ծախսերը` ոչ: Ուստի կենսաթոշակառուի բարեկեցության մակարդակն ուղղակիորեն պայմանավորված է կենսաթոշակի` աշխատավարձը փոխհատուցելու մակարդակով: ....
Կամավոր կենսաթոշակային սխեմա- Կամավոր կենսաթոշակային բաղադրիչը կամ սխեման կենսաթոշակի պլանավորման արդյունավետ գործիք է, որն ունի բազմաթիվ առավելություններ.





