September 19, 2016

Փոխվել է պետք: Հենց հիմա

Ինչու՞ չի զարգանում փոքր բիզնեսը Հայաստանում: Ավելի ճիշտ, ինչու՞ այն ճահճից դուրս չի գալիս: Որո՞նք են պատճառները: Օրենքնե՞րը, հարկային և մաքսային վարչարարությու՞նը, բյուրոկրատական համակա՞րգը, ոլորտի պատասխանատունե՞րը… Շարունակե՞նք թվարկել, թե՞…Չէ, ավելի լավ է կանգ առնենք: Ինչու՞: Որովհետև մենք ժամանակ չունենք: Աշխարհն այնպիսի արագությամբ է փոխվում, որ նույնիսկ փոփոխություններին հետևելն է դժվար, էլ չեմ ասում` արձագանքելը այդ փոփոխություններին: Պետք է լինենք ավելի ճկուն, ավելի արագ, ավելի համառ, ավելի բաց փոփոխությունների նկատմամբ…

«Չ» տառի չարիքը


Արդյո՞ք պատահական է, որ “չարիք” բառը սկսվում է “չ” տառով: Այս տառի նպատակային կամ աննպատակ օգտագործումը մեզ համար դարձել է իսկական աղետ: Քանի որ ազգովի ամեն ինչ ժխտում ենք, ապա “չ” տառը դարձել է ամենագործածելին: “Երկիրը երկիր չի”, “ժողովրդի ձեռքը փող չկա”, “աշխատանք չկա” և այլ նմանատիպ արտահայտությունները դարձել են մեր ամենօրյա խոսքի անբաժանելի մասը:

April 20, 2016

Բուհից աշխատաշուկա. խնդիրներ և լուծումներ

Հայաստանյան իրականության մեջ ուսանողների անցումը բուհից աշխատաշուկա բարդ է ու խոչընդոտներով լի: Ունենալով կրթություն, սակայն չունենալով համապատասխան փորձ՝ նրանք աշխատանք փնտրելու ճանապարհին հանդիպում են մի շարք դժվարությունների:

Ի՞նչն է խանգարում բուհ-աշխատաշուկա կապի արդյունավետ իրացմանը, ի՞նչ հիմնախնդիրներ են առկա ոլորտում և ինչպե՞ս կարելի է բարելավել առկա իրավիճակը:

Banks.am-ը զրուցել է «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի (BSC) հիմնադիր տնօրեն Սամվել Գևորգյանի հետ, որը ներկայացրել է այս հարցերի շուրջ իր տեսակետները:

Բուհից աշխատաշուկա կապը խզված է

Բուհ-աշխատանքային շուկա կապը Հայաստանում հեռու է արդյունավետ լինելուց: Դասավանդման ծրագրերը, մեթոդներն ու գործիքակազմը հետ են մնում շուկայի պահանջներից, իսկ ուսուցումը կատարվում է ժամանակավրեպ ծրագրերով: Անընդհատ զարգացող աշխարհում, երբ տեղեկատվության ծավալը բավականին մեծ է, և շուկայի կառուցվածքն ու գործատուի պահանջները փոփոխվում են օր օրի, բուհերի տված գիտելիքները դառնում են ոչ մրցունակ:

Այդ պատճառով, մինչ աշխատանքի անցնելը, ուսանողը ստիպված է լրացուցիչ միջոցներ և ժամանակ տրամադրել այդ պահանջներին համապատասխանելու համար: Ոչ կիրառական գիտելիքներով ուսանողները դժվարությամբ կամ ընդհանրապես չեն ընդունվում աշխատանքի:

Մյուս կողմից, բուհերի տրամադրած գիտելիքների հիմնական մասը տեսական է, իսկ ուսանողական պրակտիկան շատ ժամանակ կրում է ձևական բնույթ: Չնայած որոշ բուհեր փորձում են համատեղել տեսական գիտելիքները գործնականի հետ, այնուամենայնիվ, կիրառական գիտելիքների պակասը շարունակում է մնալ բուհ-աշխատաշուկա կապի խզման հիմնական պատճառներից մեկը:


June 19, 2014

3 Օգտակար App Samsung Galaxy պլանշետի համար

Եթե Դուք գործնական անձ եք և ուզում եք միշտ լինել հասանելի, նույնիսկ ճափորդությունների ընթացքում, Ձեզ անհրաժեշտ է ակտիվացնել հետևյալ 3 App-երը՝ Samsung Galaxy պլանշետի վրա:
Dropbox App – Որպեսզի ունենաք մուտք գրասենյակի ընթացիկ աշխատանքային ֆայլերին

- Ակտիվացրեք Dropbox App-ը

- Գրանցեք Dropbox Ձեր հաշիվը

- Ստուգեք Ձեր էլ. փոստը և հաստատեք գրանցումը

- Ակտիվացրեք linkedIn App-ը

- Ստեղծեք պրոֆայլ, կամ պարզապես մուտք գործեք, եթե արդեն գրանցված եք :)

December 24, 2013

Անակնկալներ` Տոներին Ընդառաջ

Շնորհավորանքներ, տոնական և ջերմ մթնոլորտ, կախարդական շունչ, անակնկալ նվերներ … ահա ինչ է այժմ տիրում «Բի Էս Սի»-ի գրասենյակում:

Եկեք սկսենք սկզբից… Ինչպես հիշում եք, օրեր առաջ տեղադրել էինք բավական խորհրդավոր նկար` խոստանալով, որ մանրամասները կհայտնենք շուտով: Դե ինչ, ժամանակն է բացահայտել ամենը…

November 8, 2013

Google-ը փոխեց SEO-ի կանոնները

Փայտփորիկը (Google-ն այդպես կոչեց իր վերջին թարմացումը ) խիստ բարդացրեց բանալի բառերի վերլուծությունը՝ ջախջախիչ հարված հասցնելով ռոբոտացված արհեստական SEO-ին:
Եթե նախկինում հնարավոր էր որոշ գործիքների միջոցով ավտոմատ կերպով հղումներ կառուցել և որոնման մեխանիզմներում  բարձրացնել կայքի հեղինակությունն ու վարկանիշը, ապա հիմա՝ դա անհնարին է դառնում:
Անգամ Google Analytic ում շատ սահմանափակ քանակությամբ բանալի բառեր ենք տեսնում, որոնցով մարդիկ գալիս են մեր կայք: Խոսքը վերաբերում է երկար՝ մի քանի բառեր պարունակող բանալի բառերին, որոնց միջոցով կատարվում են կայքի հիմնական այցելությունները: Դրանց փոխարեն այժմ տեսնում ենք  not provided (տեղեկություն չկա) գրառումը, որը կազմում է բանալի բառերի 80%-ը, այսինքն՝ մենք տեսնում ենք լավագույն դեպքում 20% բանալի բառերը:  Որպեսզի  օգտակար բովանդակությամբ և հետաքրքիր տեղեկություններով, ինչպես նաև գործողության մղող ուղղորդիչների միջոցով մարդկանց բերենք մեր կայք:

November 4, 2013

Նոր որոնման համակա՞րգ, կամ ինչպես է փոխվել Google-ի` կայքերին տրվող գնահատականը

Google առաջին տեղում լինելը այսօր ինչո՞վ է պայմանավորված:
Նկատեցի՞ք, թե՞ ոչ, Google որոնման համակարգը իր ծննդյան 15-ամյակի առթիվ հաստատեց հեղաշրջող ալգորիթմիկ բարելավում որոնման մեխանիզմում, որը պոտենցյալ կերպով ազդել է Google որոնողական համակարգում կատարվող որոնումների 90%-ի վրա: Այս բարելավումը կոչվում է Hummingbird բարելավում, որը որոշ մասնագետներ որակում են, որպես նոր որոնման համակարգ, քանի որ ռադիկալ կերպով փոխվել է որոնման բառերի մշակման տեխնոլոգիան:
Այս բարելավումը առաջին հերթին ուղղված ընդդեմ կայքերի, որոնք ձևավորում են էժանագին բովանդակություն բարձր որոնման տվյալներ ունեցող բանալի բառերով: Սրանք կայքեր են, որոնց բովանդակությունը խճողած է անհարկի կրկնություններով, անհետաքրքիր նախադասություններով, անիմաստ, անկապ տեքստերով, սակայն  լեցուն՝ շատ փնտրվող բառերով.